Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 42
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 42


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76, 77 և 94-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշման 3-րդ գլխի 9-րդ կետի դրույթններով , <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի 01.03.2023 թվականի N01//1525-2023 եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է՝  թույլատրել համայնքի ղեկավարին 

1Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Նորակերտ բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված 05-069-0201-0268 ծածկագրով՝ 7,70014հա  4-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 10 (տաս) տարի ժամկետով:

2Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Ակունք բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված 05-008-0388-0006 ծածկագրով՝ 2,2817հա 3-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 10 (տաս) տարի ժամկետով:

3․Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Ակունք բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված 05-008-0388-0005 ծածկագրով՝ 2,2817հա  5-րդ կարգի արոտավայրը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 10 (տաս) տարի ժամկետով:

4.Հաստատել վարձակալության տրամադրվող 3-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 6100 (վեց հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ:

5.Հաստատել վարձակալության տրամադրվող 4-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 3900 (երեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

6.Հաստատել վարձակալության տրամադրվող 5-րդ կարգի արոտավայրի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(130.52 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ներկայացնելով օրակարգի հաջորդ հարցը։ <<Միասնական Վարդենիս>> ղեկավարը նշեց, որ այս հարցի հետ կապված ավագանու որոշում ունենք, մարզպետին դիմել և ստացել ենք համապատասխան թույլտվությունը , սա հարցի 2-րդ փուլ անցնելու համար է: Հարցի շուրջ առաջարկություններ և առարկություններ չեղան։ Հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքով հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner