Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 141
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 141


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 76, 77 և 94-րդ հոդվածներով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է՝ թույլատրել համայնքի ղեկավարին.

1․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-029-0125-0005  ծածկագրով 1.12177հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:

2․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-029-0125-0006  ծածկագրով 0.40864հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:

3. Հաստատել վարձակալության տրամադրվող 2-րդ կագի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(403.14 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը նշեց, որ կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ կան վարելահողեր, որոնք մշակվել են երկար տարիներ, սակայն չեն ունեցել համապատասխան պայմանագրեր, ուստի անհրաժեշտ է հայտարարել մրցույթ և բերել օրինական դաշտ:

Հարցը դրվեց քվեարկության՝ արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner