Ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի , 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի և "ՀՀ բյուջետային համակարգի մասին "ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով Վարդենիսի համայնքապետարանի կարիքների համար առաջացած ծախսային անհրաժեշտությունները և կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի զեկուցագիրը` համայնքի ավագանին որոշում է` թույլատրել համայնքի ղեկսավարին. 1. Վարդենիսի համայնքապետարանի պահուստային ֆոնդից 94000 ՀՀ դրամ հատկացնել 4727 տնտեսագիտական տնտեսագիտական հոդվածին ( կրթական նպասներ բյուջեից) համայնքապետարան դիմած սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում տալու համար` համաձայն զեկուցագրի:
2. Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի 01.01.01.51 գործառնական դասակարգման 4111 տնտեսագիտական (աշխատավարձ) հոդվածից 2700000ՀՀ դրամ պակասեցնել, այն ավելացնելով 04.05.01.51 գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական հոդվածին (ընթացիկ նորոգումներ)<<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>>ՀՈԱԿ-ին Վարդենիս համայնքում բարեկարգում կատարելու համար: |