Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 14


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի  1) ենթակետով և 18-րդ հոդվածի 1-ին մասին 40) ենթակետով` համայնքի ավագանին  որոշում է.

1․ Ելնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գործող առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների գործունեության կանոնակարգման և սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման շահերից՝  հաստատել Վարդենիս համայնքում առևտրի հանրային սննդի  և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացվող  գործունեության կանոնակարգման համայնքային կանոնները՝  համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել Վարդենիս համայնքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ արձանագրության ձևը համաձայն հավելված 2-ի:

3.Հաստառել Վարդենիս համայնքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություննրի ոլորտում իրականացված հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկանքի  ձևը՝ համաձայն հավելված 3-ի:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը նշելով բնակչության սպասարկումը  արդյունավետ կազմակերպելու  և համապատասխան հսկողություն սահմանելու  համար  հաստատել կանոնակարգը, տեղեկանքի ձևը  և խախտումների վերաբերյալ արձանագրության ձևը: 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner