Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 23


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  28-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. 

1. Վարդենիս համայնքի ավագանու 2019թ. հունվարի 25-ի .01.2018թվականի <<2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 3-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

ա)Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N1 հավելվածի:

բ)Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`  համաձայն  N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս  համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի  22-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 27-Ա որոշումը:

3.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

4. հավելված 2.  Վարդենիսի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ 

ա)7-րդ տողի 3-րդ սյունակի <<0.5>> թվերը փոխել <<1.0>> թվերով:
բ)8-րդ տողի 2-րդ սյունակի <<Դաստիրակ>> բառը փոխել <<Դաստիարակի օգնական>> բառերով և 3-րդ սյունակի  <<0.5>> փոխել թվերը փոխել <<1.0>> թվերով:
գ)9-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: 
դ)10-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: 
ե)11-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: 
զ) ցուցակից հանել 13 և 14 տողերը (կրճատել)
է)15-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: 
ը)16-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: 
թ)17-րդ տողի 3-րդ սյունակի <<0.85>> թվերը փոխել <<1.0>> թվերով: 

5. հավելված 2. Վարդենիսի քաղաքային մարզադպրոց ՀՈԱԿ 
ա) հանել 6-րդ  9-րդ և 19-րդ տողերը (կրճատել):
բ) 21-րդ տողի 3-րդ սյունակի <<բուժ եղբայր> բառերը փոխել <<բուժ քույր>> բառերով:    

6. հավելված 2. Վարդենիսի  թիվ 2 ՄԵԴ
5-րդ տողի 3-րդ սյունակի <<0,5>> թվերը փոխարինել << 1.0>> թվերով: 

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Առաջարկությամբ հանդես եկավ Վարդենիս համայնի ղեկավար` Արամ Մելքոնյանը նշելով,  որ  Վարդենիսի համայնքապետարանի բյուջեի սղության պատճառով ՀՀ Տարածքային կառավարման  նախարարի 2018թ. հունվարի 9-ի հրամանով հաստատված <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին>> N 7-Ա հրամանի N 2 հավելվածից կրճատել <<Համայնի ղեկավարի խորհրդական>> և <<Համայնքի ղեկավարի օգնական>> հաստիքները և կրտսեր պաշտոների երրորդ ենթախմբի թափուր պաշտոնների համար մի  քանի  անգամ  տրվել են հայտարարություններ  սական դիմորդներ չեն գրանցվել, հաշվի առնելով  բյուջեի սղությունը խնդրում ենք հաստիքացուցակի անվանացանկից հանել 
 Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կրտսեր պաշտոների երրորդ ենթախմբի  քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի   երկրորդ կարգի պաշտոններ ծածկագիր  3,3-4 , 3,3-5 և  Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի  կրտսեր պաշտոների երրորդ ենթախմբի  կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի երկրորդ կարգի պաշտոններ ծածկագիր 3,3-6, 3,3-7, 3,3-8 :

Անհրաժեշտությունից ելնելով և կարիքն առաջանալու կապակցությամբ  խնդրում եմ ավելացնել Վարդենիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի   գլխավոր մասնագետ- տնտեսական զարգացման պատասխանատու  ծածկագիր 2,1-5,  կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի առաջին կարգի մասնագետ - սոցիալական աշխատող: Նաև  տխնիկական սպասարկում  իրականացնող անձնակազմում ներառել  համայնքի  տնտեսական զարգացման պատասխանատու հաստիքը:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner