Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 10


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին  մասի  5-րդ  կետի ,  "ՀՀ   բյուջետային  համակարգի  մասին "ՀՀ օրենքի 33-րդ   հոդվածի   պահանջներով   և  հաշվի առնելով Վարդենիսի համայնքապետարանի կարիքների համար  առաջացած ծախսային անհրաժեշտությունները` համայնքի ավագանին որոշում է` թույլատրել համայնքի ղեկավարին. 

1.Վարդենիս  համայնքի ավագանու 2019թվականի  հունվարի 25-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2019ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  N 2-Ն  որոշման մեջ  կատարել հետևյալ փոփոխությունները՝ 

1) եկամուտների գծով ավելացնել 8.4մլն դրամ, որից՝ 3.4մլն աղբահանության վճարների գծով և 5.0մլն գույքահարկ ֆիզիկական անձանցից.

2) ծախսերի գծով ավելացնել 1.6.1 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) գործառնական դասակարգման 4269 տնտեսագիտական դասակարգման հոդվածին 1.0մլն դրամ, 800.0հազ դրամ ավելացնել 8.1.1 (սպորտ և մշակույթ ) գործառնական դասակարգման 4727 տնտեսագիտական դասակարգման հոդվածին, 200,0 հազ.դրամ ավելացնել 1.1.1 գործառնական դասկարգման 4261 տնտեսագիտական հոդվածին, 5.4մլն. դրամն ուղղել վարչական բյուջեի պահուստային ֆոնդ և պահուստային ֆոնդում առկա գումարից 22.0մլն. դրամն ուղղել ֆոնդային բյուջեի 5113(կապիտալ նորոգումներ ) տնտեսագիտական հոդվածին:

2.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՊԱՎԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner