Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 96
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 96


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

 Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի հերթական նիստի օրակարգը բաղկացած 9 հարցից՝

1.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2
.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27 ԱՊՐԻԼԻ 2023Թ.-Ի ՙՙՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 61-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3
.ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
4
.ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
5
.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ` ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԸ, ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
6
.ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Հ. ԱՐԶՈՅԱՆ ՓՈՂՈՑԻ 16/1 ՀԱՍՑԵԻ 30ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
7
.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՄԵԽԱԿ ԳԵՎՈՐԳԻ ՍԵՎՈՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ՝ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
8
.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՊՐԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԳԵՎՈՐԳ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
9
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ>> ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1
0. ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՏԱՐԱՏԵՂՄԱՆ և ԳԾԱՆՇՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՀԵՐԹԱԿԱՆ 11-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1
2. ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 05-005-0010-0029 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1
3.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

2023 թվականի հունիսի 28-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական 7-րդ նիստը: Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 25-ը, բացակայում էին <<Քաղաքացիական պայմանագիր >> խմբակցության անդամներ Մելքոնյան Արամը և Մանուկյան Արտակը: Նիստը իրավազոր է: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի օգնական Ալիկ Եղիազարյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Հարությունյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, ինչպես նաև նիստին հրավիրված էր <<ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ>> ՓԲԸ ԱՐԵՎԵԼՔ ՏՏ Վարդենիս տեղամասի պետ Արման Արշակյանը: Նիստ վարողը` Ահարոն Խաչատրյանը հայտարարեց նիստը բացված և ներկայացրեց օրակարգում ընդգրկված հարցերը: Օրակարգը  բաղկացած է 9 հարցից: Նիստ վարողը ներկայացրեց, որ օրակարգում ընդգրկված հարցերից բացի օրակարգում անհրաժեշտությունից ելնելով պետք է կատարել փոփոխություն և ավելացնել ևս չորս հարց, որը ներկայացնելը ավագանու նիստի քննարկմանը առաջացել է նախագծերը ավագանու անդամներին տրամադրելուց հետո: Օրակարգի շուրջ ելույթ ունեցավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը`նշելով որ հրատապություն ելնելով ընդառաջ գնանք օրակարգին առանց գլխադասային հանձնաժողովի քննարկման հարցերը ընդգրկենք օրակարգ, բայց արդեն հաջորդիվ կանոնակարգում կատարենք և այլևս լրացուցիչ հարց ավագանու օրակարգ չմտցնենք և շարժվենք ըստ ավագանու կողմից ձևավորված կանոնակարգի:  Օրակարգում առաջարկված փոփոխությունների արդյունքում օրակարգում ընդգրկվեց 13 հարց: Մինչ օրակարգի քվեարկությանն անցնելը ելույթ ունեցավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը ՝

Հարգելի հայրենակիցներ ավելի քան վեց ամիս է, Արցախը գտնվում է շրջափակման մեջ, շուրջ 120.000 մեր հայրենակիցներ կանգնած են հումանիտար աղետի առաջ, ավելի քան 30.000 երեխաներ զրկված են իրենց մանկությունը վայելելու բերկրանքից։ Ի հավելումն այս ամենի նաև առկա է ցեղասպանելու վտանգը։ Այս գիշեր ադրբեջանական զինուժը հրետանային միջոցների և անօդաչուների կիրառմամբ կրակ է բացել Մարտակերտի և Մարտունու հայկական դիրքերի ուղղությամբ, ցավոք ունենք չորս զոհ։ «Միասնական Վարդենիս» դաշինքը իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին։ Իսկ մենք խոսում ենք խաղաղության օրակարգից։ Մենք հաճախ ենք համեմատվում և օրինակ բերում այլոց, հաճախ ենք հիշատակում և համեմատվում Իսրայել պետության հետ, մեզնից տարածքով փոքր պետություն, որ տարածաշրջանի առաջատարն է, բայց մոռանում ենք Իսրայել պետության կերտողների հանրահայտ ասույթները։ Մեջբերեմ Իսրայելի 4-րդ վարչապետ Գոլդա Մեյերի հանրահայտ խոսքերը. «Չի կարելի խոսել խաղաղության մասին նրանց հետ, ով զենքը ձեռքին եկել է սպանելու քեզ»։ Ոչ պակաս կարևոր են մեր մեծերի խոսքերը, մեջբերեմ Ավոյի խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Հարգելի հայրենակիցնե՛ր, այլևս սահման է թե Վարդենիսը, և թե Երևանը։ Ինչպես գիտեք, Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնությամբ ընդդիմությունը իրականացնում է 24-ժամյա ակցիա ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության դեսպանատների առջև, ընդդեմ երկակի ստանդարտների և ի աջակցություն Արցախի։ «Միասնական Վարդենիս» դաշինքը իր այս քայլով միանում է նշված ակցիային ի նպաստ Արցախի և ընդդեմ հակահայ ու երկակի ստանդարտների։ «Միասնական Վարդենիս» դաշինք։

 Օրակարգի հետ կապված այլ առաջարկություններ և առարկություններ չեղան, հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 25 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց: 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner