Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 172
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 172


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28)-րդ ենթակետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. 

1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ և բյուջետային հիմնարկների հաստիքացուցակները, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածների /կցվում են/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(112.58 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ փոփոխություն կատարվել է միայն մանկապարտեզների հաստիքացուցակներում, որտեղ ավելացել է միայն ֆիզ հրահանգիչ և երաժշտության դասատու հաստիքները, որը օրենքի պարտադիր պահանջ է լիցենզիա ստանալու համար։ Ելույթ ունեցավ ավագանու անդամ Համլետ Բազոյանը, նշելով, որ անհրաժեշտ է խոհարարի և խոհարարի օգնականի հաստիքների 0,6 միավորը դարձնել 1, որին ի պատասխան Կարեն Մկրտչյանը հայտնեց, որ համաձայն նախարարի հրամանի ըստ մանկապարտեզների խմբերի տրամադրվում են հաստիքային միավորները, բացառությամբ այն դեպքերի երբ հիմնադրի կողմից լրացուցիչ հաստիք է տրամադրվում։ Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը նշելով խմբերի նույն քանակն ունեցող Ծովակի և Կարճաղբյուրի մանկապարտեզների հաստիքների և դրույքաչափերի տարբերությունների մասին, որին ի պատասխան ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան գրիգորյանը նշեց, որ  հաստիքացուցակներում խոշորացումից հետո որևէ փոփոխություն չի կատարվել և դրանք բոլորը նախկին համայնքներից ստացած տվյալներ են։ Ավագանու անդամ Կարեն Մկրտչյանը նշեց, որ Կարճաղբյուրի մանկապարտեզի տնօրենը կարող է դիմել համայնքի ղեկավարին նշված հարցը ավագանու նիստին ներկայացնելու նպատակով։
Համայնքի ղեկավարը նշեց, որ աշխատավարձի բարձրացման դեպքում հաշվի կառնվեն նաև մանկապարտեզները

քվեարկության արդյունքում 17 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner