Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 168
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 168


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,  և <<Բյուջետային համակարգի  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.

1.Քննարկել և հաստատել Վարդենիս համայնքի 2024թ. բյուջեի նախնական նախագիծը՝

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(36.00 Կբ)
(310.00 Կբ)
(57.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը ներկայացրեց Վարդենիս համայնքի 2024թ. բյուջեի նախնական նախագիծը: Համայնքի ղեկավարը հայտարարեց, որ ավելի մանրամասն կներկայացնի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը:
Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը ներկայացրեց բյուջեի նախագիծը իր դասակարգումներով:

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը հարց ուղղելով որ <<ԳեոՊրոմայնինգ Գոլդ>>-ը եկամուտների մասով 50 միլիոն դրամ է նախատեսել, բայց որքանով որ ինքը տեղյակ է, որ կա <<ԳեոՊրոմայնինգ Գոլդ>>-ի հետ կնքված պայմանագիր, ըստ որի յուրաքանչյուր տարի պետք է հատկացվեր երեք տարվա կտրվածքով 50 միլիոն դրամ, այս տարվա կտրվածքով հատկացվել է 25 միլիոն դրամ, արդյո՞ք չպետք է ներառվեր 75 միլիոն դրամ և ոչ թե 50 միլիոն դրամ:
Ի պատասխան հարցին համայնքի ղեկավարը նշեց, որ <<ԳեոՊրոմայնինգ Գոլդ>> ընկերությունը ունի լուրջ ֆինանսական խնդիրներ, քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվախություն և կազմվել է նոր ժամանակացույց, համաձայն որի ժամանակին և պատշաճ մինչև 2025 թվականի առաջին եռամսյակի ավարտ կկատարեն բոլոր փոխանցումները։
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը հարց ուղղելով բյուջեում աշխատավարձի տարբերության մասին, որին ի պատասխան ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը նշեց, որ դա նախատեսված է աշխատավարձի բարձրացման համար։ Համայնքի ղեկավարը ևս նշեց, որ դեռ աշխատավարձի բարձրացում չի եղել բայց գումար է նախատեսվել։
Այլ հարցեր և առաջարկություններ չեղան, արդյունքում 
14 կողմ 9 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց: 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner