Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 80
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 80


Զեկ. ՊԱՎԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 

Վարդենիս համայնքի 2021թ.համար հաստատված բյուջեում կատարել փոփոխություն՝  
1. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական բյուջեից Վարդենիս համայնքին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար տրամադրվել է 5 000 000 ՀՀ դրամ և Այրք համայնքում նախակրթարան հիմնելու նպատակով շենքի հիմնանորոգման և կահավորման համար  ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպությունից 7 300 000 ՀՀ դրամ դրամաշնորհ,  վերոնշյալ գումարները ավեացնել որպես եկամուտ Վարդենիս համայնքի  2021 թ  բյուջեի ֆոնդային մասում, իսկ ծախս ավելացնել 1-6-1/ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/  գործառնական դասակարգման  5113/շենք, շինությունների հիմնանանորոգում/ տնտեսագիտական հոդվածին:

2․Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 2021 թվականի սեպտեմբերի 11-ին նախատեսված երիտասարդական ֆորումի և սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման համար Վարդենիս համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 500 000 ՀՀ դրամ:

3. Քննարկելով ՀՀ ԱԻՆ ՓԾ Վարդենիսի ՀՓՋ-ի հրամանատար Մնացական Փոստոյանի դիմում-խնդրանքը հեռուստացույց նվիրելու վերաբերյալ, Վարդենիս համայնքի ավագանին քննարկեց խնդրանքը և որոշեց Վարդենիս համայնքի բյուջեի միջոցներով ձեռք բերել 170 000 ՀՀ դրամ արժողությամբ հեռուսացույց և այն նվիրել ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի ՓԾ Վարդենիսի ՀՓՋ-ին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՊԱՎԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկույցով հանդես եկավ Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման  համակարգման բաժնի պետ Պավլիկ պողոսյանը նշելով բյուջեի փոփոխության անհրաժեշտությունը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner