Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 135
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 135


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել՝ 2023 թվականի հոկտեմբերի 30-ին կայանալիք Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգը՝ բաղկացած 17 հարցից․
1.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՐԱՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՌԱԴԻԿ ԼԱԵՐՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 05-029-0131-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ 1,187ՀԱ, ,,ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ,, ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ,,ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ,, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
3.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-044-0109-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,1334ՀԱ, 05-044-0109-0152 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.04472ՀԱ, <<ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ>> ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ <<ԲՆԱԿԱՎԱՅՐԻ>> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
4.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՐՖԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1212,04 ԳԾՄ ԳԱԶԱՏԱՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ <<ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
5.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՄԱՐԶ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, ՀԱՄԱՅՆՔ ՎԱՐԴԵՆԻՍ ԳՅՈՒՂ ԾՈՎԱԿ 1 ՀԱՍՑԵԻ 0.02ՀԱ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
6.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
7․
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑ ՀԱՍՑԵՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
8․ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ (ԱՄԵՆԱՄՅԱ) ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
9․ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ TOYOTA LC200 ՄԱԿՆԻՇԻ 95NM900 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10․ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՀԱԿՈԲ ԵԳՈՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ LINCOLN NAVIGATOR 5,4 ՄԱԿՆԻՇԻ 98MT800 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
11․ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ BMW ՄԱԿՆԻՇԻ 44MH414 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12․ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԼՈՒՍԻՆԵ ՎՐԱՄԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ LEXUS GX470 ՄԱԿՆԻՇԻ 70DZ070 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
13.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ MERCEDES E220 ՄԱԿՆԻՇԻ 34CA737 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1
4.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԱ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ MERCEDES E320 ՄԱԿՆԻՇԻ 35MR725 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1
5.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԶԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՍԱԼԻ ԲԵԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
16.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
17.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

2023 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 24-ը, բացակայում էին ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը և Սևակ Սիմոնյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը,  աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը և հրավիրված այլ անձինք։ 
Համայնքի ղեկավարը, նախքան օրակարգի հարցերին անցնելը, ամփոփեց նախորդ ամիս Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունունելու, Վարդենիս համայնքում նրանց տեղավորելու ու նրանց առաջնային կարիքների բավարարելու համար համայնքապետարանի կողմից տարված զգալի աշխատանքների ընթացքը: Նա ներկայացրեց, որ Վարդենիս համայնքը ընդունել է 213 ընտանիք՝ 708 շնչով, և պետության կոմից 4 օր մեկ շնչի հաշվով սննդի համար  ստացել է ընդհամենը 1,300 դրամ, ընդհանուր առմամբ՝ 547,000 դրամ, իսկ մնացած ծախսերը հոգացել են համայնքի ղեկավարի անձնական կապերի, բարերարների ու մի շարք բարեգործական կազմակերպությունների և մարզպետ՝ Կարեն Սարգսյանի անձնական կապերի շնորհիվ: Համայնքի ղեկավարը նշեց ապրանքների ցանկը, որոնք ստացել են մի շարք այլ բարեգործական կազմակերպությունների ու անձանց կողմից ու  տրամադրվել են ու մինչ օրս շարունակում են տրամադրվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, այնուհետև շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններից ու բարերարներից, իսկ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հավաստիացրեց, որ նրանք գտնվում են համայնքի, մարզպետարանի ու կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Համայնքի ղեկավարը մանրամասն խոսեց նաև սուբվենցիոն ծրագրերի ու նրանց ընթացքի մասին, որոնք իրականանում և իրականացել են Վարդենիս համայնքում 2023 թվականի ընթացքում: Սուբվենցիոն ծրագրերը վերաբերվում են Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում ասֆալտապատմանը, խմելու, ոռոգման ջրի ջրագծերի կառուցմանը, փողոցային լուսավորության ցանցերի անցկացմանը, տանիքների հիմնանորոգմանը և այլն: Տանիքների հիմնանորոգման մասին նշեց, որ  2023 թվականին ծրագրում կար հիմնանորոգման կարիք ունեցող 10 տանիք, որից 4-ը գտնվում էին Վարդենիս քաղաքում, 6-ը՝ Բանավան թաղամասում: Այնուհետև նշեց, որ Վարդենիս քաղաքի 4 տանիքների հիմնանորոգման աշխատանքները արդեն ավարտվել են, իսկ Բանավան թաղամասում ավարտվել են 5 տանիքների աշխատանքները, 1-ը դեռևս ընթացքի մեջ է՝ շուտով տանիքը կքանդեն ու կսկսեն հիմնանորոգումը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ ասֆալտապատման հետ կապված համայնքի ղեկավարը նշեց, որ ծրագրեր կան, որոնք դեռևս ընթացքի մեջ են, օրինակ՝ ասֆալտապատումը՝ Ծովակի, Կարճաղբյուրի, Տորֆավանի ու Վարդենիսի մի շարք փողոցներում: Վարդենիսի Գայի փողոցի ասֆալտապատուման մասով հավելեց,որ այն հասնում է մինչև Վարդենիսի հոսպիտալ, որը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, և նրա ասֆալտապատման առաջին շերտը մինչև ձյան գալը կավարտվի: Ինչ վերաբերվում է Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատմանը, համայնքի ղեկավարը նշեց, որ մայթի ասֆալտապատումը կհասցնեն ավարտին իսկ բուն ասֆալտի շինարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ կոյուղու և ջրամատակարարման խողովակները գտնվում են անմխիթար վիճակում և հաջորդ տարի խողովակները պետք է փոխվեն, այսպիսով ճիշտ ենք գտել այս պահին աշխատանքները ընդհատել՝ գարնանը վերսկսելու նախապայմանով: <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի ղեկավարության հետ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի միջնորդությամբ, ձեռք ենք  բերել պայմանավորվածություն, որ մյուս տարի կառուցվելու են նոր  կոյուղագծեր ու ջրամատակարարման խողովակներ, որից հետո միայն գարնանը կշարունակվեն ասֆալտապատման աշխատանքները:

Այնուհետև խոսք տրամադրվեց <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին: Դավիթ Շահնազարյանը խոսքով հանդես եկավ և նշեց, որ ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհվեցին մեր հարյուրավոր եղբայրները, որոնց անունները դեռևս չեն հիշատակվել, չպարզաբանված հանգամանքներում կրակին զոհ դարձան մեր քույրերը ու եղբայրները և գուցե Ադրբեջանը իր վայրագությունները թաքցնելու համար կազմակերպեց ու սրի մատնեց մեր հայրենակիցներին: Նա հիշատակեց, որ փախստական դարձան մեր 120,000 քույրերն ու եղբայրները ու հավելեց, որ արհեստականորեն պետք չէ քչացնել թիվը, նշելով 100,000 և ասաց, որ այդ թվերը մեզ հետագայում պետք են գալու: Դավիթ Շահնազարյանը հավելեց, որ չմոռանանք, որ մինչ շրջափակումը մեր հայրենակիցներից շատերը մնացել էին Հայաստանում, ընտանիքները կիսվել էին, մարդիկ մի շարք նպատակներով եկել էին Հայաստան շրջափակման ժամանակ: Ադրբեջանը իր հայատյացությամբ ավելի հեռուն գնաց, ձերբակալելով Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական ղեկավարներին այսօր Բաքվի բանտերում են գտնվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱՀ ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱՀ նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱՀ պաշտպանության բանակի  հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը: Այնուհետև հավելեց, որ ՀՀ իշխանություններն էլ Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությանը գնահատական տալու, պետական մակարդակով պայքարելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների անհապաղ ազատ արձակման փոխարեն, ձերբակալում են Արցախի ճակատագրով տարված մեր քաղաքական, ռազմական ու հասարակական գործիչներին: ԵՎ նշեց, որ իր խոսքի ապացույցն են քաղբանտարկյալներ՝ Գրիգորի Խաչատուրովի, Լևոն Քոչարյանի և այլոց ապօրինի ազատազրկումը: Այնուհետև նշելով, որ պետական մակարդակով սգո և հիշատակի որևէ միջոցառում չի իրականացել մեր քույրերի ու եղբայրների հիշատակը վառ պահելու համար, Դավիթ Շահնազարյանն առաջարկեց գոնե Վարդենիսի ավագանու նիստում , մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել մեր զոհված քույրերի ու եղբայրների հիշատակը: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն առաջարկեց անցնել հերթական ավագանու նիստի օրակարգին, երբ ավագանու անդամ Աշոտ Գրիգորյանի կողմից հարց հնչեց, թե Կարճաղբյուր բնակավայրում արդյո՞ք այս տարի կվերջացնեն ասֆալտապատման աշխատանքները, թե՞ ոչ: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պատասխանեց նրան, որ ճանապարհի մի հատվածում կա փոս-տարածություն, և այդ տարածության վրա հավելյալ աշխատանքի ընդլայնում պետք է լինի, որի հիման վրա ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան դիմում է ներկայացվել, և թույլտվություն ստանալուն պես կվերսկսվեն աշխատանքները, իսկ ինչ վերաբերվում է աշխատանքի ավարտին, ապա այս տարի աշխատանքները կավարտվեն: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հերթականությամբ ներկայացրեց օրակարգի հարցերը, և առաջարկեց օրակարգում ավելացնել համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ծրագիրը հաստատելու մասին հարցը, և օրակարգի սոցիալական հարցերում ավելացնել Ավազան բնակավայրի բնակիչ Ասլի Բեգյանի հողի ապառքի զիջումը, Արամ Սահակյանի ու Արամ Մադոյանի մեքենայի գույքահարկի ապառքի զիջումները, իսկ դրամական աջակցության հարցում ավելացնել Արմեն Ռոբերտի Մարգարյանի և Ռոմիկ Աղաջանյանի, Մելանյա Վանիկի Ասատրյանի անունները, որից հետո օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
Քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner