Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2018 թվականի օգոստոսի 13-ին կայացած հողամասի աճուրդ-վաճառքի արդյունքները` որոշում եմ.
1.Աճուրդում շահած Համլետ Սուրիկի Մելքոնյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր Ռոմանի փողոցի 2/7 հասցեի (ծածկագիր 05-005-0177-0064) 0,00343 հա հասարակական կառուցապատման նշանակության հողամասի համար:
2.Քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: