Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 40
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 40


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023Թ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆՈՒՄ (ՏԱՊ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով և հիմք  ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

 

1.Վարդենիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՊ (ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 134-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ ավելացնելով Վորլդ Վիժնի <<Կանանց հզորացման տնտեսական զարգացման համար>> ծրագրի շրջանակում <<Վարդենիսի կանանց ինքնօգնություն>> խմբի կողմից ներկայացված <<Ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսացույցների տեղադրում համայնքի բանուկ փողոցներում>>  առաջարկը։  Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1․815․000 /մեկ միլիոն ութ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ, որից համայնքապետարանի ներդրումը 235․000 /երկու հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ:

2.Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(476.60 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ներկայացնելով օրակարգի հաջորդ հարցը։ Հարցի շուրջ առաջարկություններ և առարկություններ չեղան։ Հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքով հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner