Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 հուլիսի 2022 թ.

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՊՈԱԿ-Ի 27.07.2022 ԹՎԱԿԱՆԻ N 478 ԳՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասով, 33-րդ հոդվածի դրույթներով, 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով և ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի փետրվարի 20-ի թիվ ԱՎԴ/1365/02/16 վճռով Քրիստինե Լևոնի Սիմոնյանը /ծնվ.՝ 24.03.1995 թ./ ճանաչվել է անգործունակ և օրենքի ուժով նրա նկատմամբ սահմանվել է խնամակալություն, իսկ ներկայացված դիմումի բովանդակությունից ելնելով, որ դիմող անձիք ցանկություն են հայտնում վերջինիս նկատմամբ ստանձնել խնամակալություն, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը խնամակալի փոփոխություն կատարելու հնարավորություն չի ընձեռել խնամակալության և հոգաբարձության մարմնին, այլ օրենքով սահմանված կարգով չափահաս քաղաքացու / սույն դեպքում Քրիստինե Լևոնի Սիմոնյանը չափահաս է/ նկատմամբ խնամակալությունը և հոգաբարձությունը դադարում է խնամակալի, հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա՝ խնամարկյալին գործունակ ճանաչելու կամ նրա գործունակության սահմանափակումները վերցնելու մասին դատարանի վճռով, որն էլ ներկայացված փաստաթղթերում բացակայում են, ուստի որոշում եմ.

1.Ելնելով վերը նշված իրավական կարգավորումների համատեքստային վերլուծությունից, այն համադրելով ներկայացված փաստաթղթերի հետ  խնամակալության և հոգաբարձության մարմինը օրենքի ուժով որևէ լիազորություն չունի դադարեցնելու խնամակալությունը Քրիստինե Լևոնի Սիմոնյանի նկատմամբ՝ սահմանելու նոր խնամակալ:

2.Դիմողներն իրավունք ունեն Քրիստինե Լևոնի Սիմոնյանի խնամակալությունը ստանձնելու նպատակով դիմել ՀՀ ընդհանուր իրավասության դատարան:

3.Սույն որոշման հսկողությունը դնել հանձնաժողովի անդամ Նոնա Աղաջանյանի վրա:

4.Սույն որոշումը համարվում է ընդունված ստորագրության պահից և ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner