Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 36
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 36


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով,  <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով` համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի զեկուցումը Վարդենիս համայքի 2024 թվականի

բյուջեի առաջին եռամսյակի  կատարողականը`  համաձայն հավելվածների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.43 Մբ)
(177.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

 Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը.

2024թ. առաջին եռամսյակի եկամուտը 1,429,356,800 (մեկ միլիարդ, չորս հարյուր քսանինը միլիոն, երեք հարյուր հիսունվեց հազար, ութ հարյուր) Հ/Դ պլանի դիմաց փաստացի կատարվել է 844,267,100 (ութ հարյուր քառասունչորս միլիոն, երկու հարյուր վաթսունյոթ հազար, հարյուր) Հ/Դ կամ 59,1 տոկոս:

Սեփական ամրակցված եկամուտների առաջին եռամսյակի պլանը 129,993,100(հարյուր քսանինը միլիոն, ինը հարյուր իննսուներեք հազար, հարյուր) Հ/Դ-ից փաստացի կատարվել է 102,918,100 (հարյուր երկու միլիոն, ինը հարյուր տասնութ հազար, հարյուր) Հ/Դ կամ 99,2 տոկոս:

Ծախսային մաս

2024թ. առաջին եռամսյակի ծախսերը պլանավորված է 1,464,907,000 (մեկ միլիարդ, չորս հարյուր վաթսունչորս միլիոն, ինը հարյուր յոթ հազար) Հ/Դ, որի դիմաց փաստացի կատարվել է 586,147,300 (հինգ հարյուր ութսունվեց միլիոն, հարյուր քառասունյոթ հազար, երեք հարյուր) Հ/Դ:

Վարչական բյուջեի առաջին եռամսյակի ծախսերի պլանը 643821,0 (վեց հարյուր քառասուներեք միլիոն ութ հարյութ քառասունմեկ) Հ/Դ դիմաց փաստացի կատարվել է 326,780,2 (երեք հարյուր քսանվեց միլիոն, յոթ հարյուր ութսուն հազար, երկու հարյուր) Հ/Դ:

Կատարողականի վերաբերյալ ավելի մանրամասն կներկայացնի Սեյրան Գրիգորյանը:

              2024թ 1-ին եռամսյակի կատարողականի վերաբերյալ

                                            բացատրագիր

Վարադենիս համայնքի 2024թ բյուջեի առաջին եռամսյակում նախատեսված 1429356.8հ/դ  եկամուտների պլանի դիմաց փաստացի կատարվել է 844267.1հ/դ կամ  բյուջեն կատարվել է 59.1տոկոսով:

  Սեփական ամրացված եկամուտների 1-ին եռամսյակի պլանը կազմում է  129993.1հ/դ , որի դիմաց փաստացի մուտքը կազմել է 102918.1հ/դ կամ կատարվել է 79.2 տոկոսով:

  Եկամուտներից հիմնականում թերակատարվել են պետական բյուջեից կապիտալ ծախսերի համար նախատեսված սուբվենցիոն մուտքերը՝ կապալառու որոշ շինարարների կողմից կատարված աժխատանքների ավարտական ակտերը պատրաստ չլինելու պատճառով:
Սուբվենցիաններ կապիտալ ծախսերի համար նախատեսված ֆինանսավորվելիք  773035.8հ/դ պլանի դիմաց փաստացի  ֆինանսավորվել է 227944.0հ/դ:

Վարչական բյուջեի 1ին եռամսյակի պլանը կազմում է 816872.3հ/դ փաստացի կատարվել է 743193.7հ/դ կամ 91.0տոկոս:

Սեփական ամրացված եկամուտներից հիմնականում թերակատարվել են  անշարժ գույքի հարկը՝ որը կատարվել է 35.5տոկոսով և հողի վարձակալության վճարները,որը կատարվել է 71.2տոկոսով:

 Ծախսային մաս

Վարդենիս համայնքի  2024թ ընդհանուր բյուջեի առաջին եռամսյակի ծախսերը պլանավորվել էին 1464907.0հ/դ ,փաստացի ծախսվել է 586147.3հ/դ,իսկ    վարչական բյուջեի 1-ին  եռամսյակի մասով ծախսերի  643821.0հ/դ պլանի դիմաց փաստացի ծախսը կազմել է 326780.2հ/դ:

Ծախսերի տեսակարար կշռում  հիմնականը շարունական ծախսերն են՝ Ապարատի, ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերը:

1.Աշխատավարձ ծախսերը կազմել են  116982.1հ/դ

2. Էներգետիկ ծախսերն են 21740.4 հ/դ

3.Կոմունալ ծախսերը 50455.0հ/դ որը Կոմունալ սպասարկում և բարեկարգման ծախսերն են որից շուրջ 40000.0հ/դ աշխատավարձն է:

4.Ընդհանուր բնույթի այլ ծախսերը 119377.4հ/դ, Վերջին երկու ծախսերը

ՀՈԱԿ-ների պահպանման ծախսերն են:

Ֆոնդային բյուջեի հիմնական ծախսերը Սուբվենցիոն ծախսերն են

1. 2024թ Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծախսերը 5402.5հ/դ:       

2.Ասֆալտապատման աշխատանքների համար  ծախսվել է  67636.1հ/դ

3.Ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգման համար ծախսվել է 8415.1հ/դ

4.Խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների համար ծախսվել է  133640.5հ/դ

5.Լիզինգների վարձավճարների ծախսերը 5088.9հ/դ

Պահպանման ծախսերի կազմում ներառվել են նաև  կապի ծառայության ծախսերը,  Մեքենաների ապահովագրական ծախսերը, գործուղման ծախսերը, համակարգչային ծառայության ծախսերը, մասնագիտական ծառայության ծախսեը: 
Առարկություններ և առաջարկություններ չեղան: 

24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner