Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76, 77 և 94-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է՝ թույլատրել համայնքի ղեկավարին․ 1․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող 05-005-0455-0025 ծածկագրով 12,57691հա 4-րդ կարգի անջրդի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
2.Հաստատել վարձակալության տրամադրվող վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1 հա-ի համար 4300(չորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
3.Ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը՝ մրցույթը անցկացնելու համար: |