Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիսհամայնքի <<բնակավայրի խառը կառուցապատման>> հողերից Վ. Համբարձումյան փողոց 19/3 հասցեում գտնվող Վարդան Սաշայի Սահակյանի սեփականությունը հանդիսացող հասարակական շինությանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2218118, տրված 16 մայիս 2011 թվականին) կից Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սայաթ Նովայիփողոց 1/1 հասցեում գտնվող 50.6քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30032018-05-0038) որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Վարդան Սաշայի Սահակյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 222 (երկու հարյուր քսաներկու)դրամ: |