Ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի , 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի և "ՀՀ բյուջետային համակարգի մասին "ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով Վարդենիսի համայնքապետարանի կարիքների համար առաջացած ծախսային անհրաժեշտությունները և կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի զեկուցագիրը` համայնքի ավագանին որոշում է` թույլատրել համայնքի ղեկսավարին. Վարդենիսի համայնքապետարանի բյուջեի 1-6-1(ընդհանուր բնույթի ծառայություններ) գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 2000.0 հ/դ, այն տեղափոխել նույն գործառնական դասակարգման 4657 (կապիտալ դրամաշնորհներ) տնտեսագիտական հոդվածին և պահուստային ֆոնդից ևս 2000.0հ/դ տեղափոխել4657(կապիտալ ներդրումներ) տնտեսագիտական հոդվածին, ընդամենը 4000.0հ/դ որպես Վարդենիս համայնքի բազմաբնակարան 3 շենքերի տանիքների վերանորոգման 50.0մլն դրամ ընդհանուր գումարով դրամաշնորհային ծրագրի 8% Վարդենիսի համայնքապետարանի կողմից ներդրում: |