Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 3


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու  մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1 -ին կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը`   համայնքի ավագանին որոշում է. 

1.ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`համաձայն N 1 հավելվածի: 

2.Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս  համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 20-ի <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 131-Ա որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ ունեցավ ավագանու անդամ Մեսրոպ Հակոբյանը նշելով  Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների կառուցվածքի` աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի մասով անհրաժեշտություն կա  կրկին ուսումնասիրության, այդ իսկ կապակցությամբ հարցը հետաձգել առաջիկա ավագանու նիստի քննարկմանը: Նրան պաշպանեցին ավագանու անդամներ՝ Հայկազ Մալոյանը, Սիմոն Գրիգորյանը, հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն: 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner