Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019թ.ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Վարդենիս համայնքի 43 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի դռների և պատուհանների տեղադրում տարածքային զարգացման ծրագրերին։
2.Սուբսիդիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Վարդենիս համայնքի 43 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի դռների և պատուհանների տեղադրում տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը։
3.Ծրագրի ներկայացման համար համայնքի 2019թվականի բյուջեով սահմանել բավարար ֆինանսական միջոցներ, նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|