Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 161
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 161


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 35 հասցեի (ծածկագիր 05-051-0018-0040, սեփականության իրավունքի վկայական 16112023-05-0033) 0,37հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
1.1 Մեկնարկային գինը սահմանել, կադաստրային արժեքի 1քմ-ի համար 550 (հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ (16-րդ գոտի):

2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Խ. Ստեփանյան փողոցի 16/3 հասցեի (ծածկագիր 05-005-0087-0174, սեփականության իրավունքի վկայական 01092023-05-0013) 0.007հա բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
1.1 Մեկնարկային գինը սահմանել, կադաստրային արժեքի 1քմ-ի համար 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ (15-րդ գոտի):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(313.51 Կբ)
(275.11 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը։ Առաջարկություններ և առարկություններ չեղան։

Քվեարկության արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner