Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 60
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 60


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

2019Թ․ՀՈՒՆԻՍԻ 8—ԻՆ ՀԱՂԱՐԾԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ <<ԱՐՎԵՍՏԻ ԿԱՄՈՒՐՋ>> ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ — ՓԱՌԱՏՈՆ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔ <<ԱՐՏ ԸՆԴ ՇՈՈՒ>>-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ <<ՈՂՋՈՒՅՆ ԱՄԱՌ>> ԽՈՐԱԳՐՈՎ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ <<ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ>> ՀՈԱԿ—Ի <<ՆԱՐ ԴԱՆՍ>> ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Սոցիալական աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի դրույթներով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով <<Լինա>>  մշակութային կենտրոնի  03․06․2019թ․ գրությունը և <<Արտ Ընդ Շոու>> մշակութային կենտրոնի 06.06.2019թ. N ԱՇ 134  գրությունը` համայնքի ավագանին որոշում է.    

1.Թույլատրել Վարդենիսի <<Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ> ՀՈԱԿ—Ի <<Նար Դանս >> պարային համույթին 2019թ․ հունիսի 8-ին  մասնակցել <<Լինա>>  մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվող <<Արվեստի Կամուրջ>> հանրապետական համերգ - փառատոնին և 2019թ․ հունիսի  9-ին Երևանի Առնո Բաբաջանյանի  անվան համերգասրահում կայանալիք  <<Արտ Ընդ Շոու>>-ի  կողմից կազմակերպվող <<Ողջույն Ամառ>> խորագրով  տոնական համերգին ու ցուցաբերել դրամական աջակցություն 105.000 (հարյուր հինգ հազար) ՀՀ դրամի չափով։  

2.Աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին գումարը  տրամադրել Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ ՀՈԱԿ-ին: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner