Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիսի քաղաքային համայնքի ավագանու 02.05.2011թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N48-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման մեջ «Ա. Դավթյան» բառերը փոխարինել «Ս. Թովմասյան» բառերով, իսկ«Ռ.Խլոյան-անդամ-ֆինանսատնտեսական բաժնի պետ» բառերը՝ «Ա. Երանոսյան-անդամ-ֆինանսատնտեսական բաժնի գլխ. մասնագետ » բառերով :
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |