Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 22-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու նկատի ունենալով երջանկահիշատակ մարզիչ Ռաֆիկ Եսայանի անգնահատելի ներդրումը սպորտի զարգացման բնագավառում և ՝ համայնքի ավագանին որոշում է. 1. <<Վարդենիսի քաղաքային մարզադպրոց>> ՀՈԱԿ-ը անվանակոչել՝ <<Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոց>> ՀՈԱԿ:
2.Մարզադպրոցի տնօրենին՝ ապահովել անվանակոչման ներկայացումն իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ կանոնադրություննում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |