2023 թվականի սեպտեմբերի 12-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 25-ը, բացակայում են ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը և Արտակ Մանուկյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը և հրավիրված այլ անձինք։ Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հայտարարեց նստաշրջանի բացումը, որից հետո հնչեց ՀՀ օրհներգը։ Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հերթականությամբ ներկայացրեց օրակարգի հարցերը՝ առաջարկվեց սոցիալական աջակցություն տրամադրելու մասին հարցը տեղափոխել օրակարգի վերջին հարց, որից հետո օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
Քվեարկության արդյունքում 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։
|