Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 90
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 90


Զեկ. ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76,77 և 94-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

1. Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող  05-005-0485-0001 ծածկագրով 0.48229հա, 05-005-0459-0001 ծածկագրով 0.50486հա վարելահողերը և 05-005-485-0001 ծածկագրով 0.07386հա  այլ հողատեսքի հողամասը տրամադրել վարձակալության մրցութային կարգով:

2. Հաստատել  վարձակալության տրամադրվող  հողերի տարեկան վարձավճարի մեկնարկային գները, վարձակալման ժամկետները` համաձայն  հավելվածի:

3. Ապահովել  մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր` մրցույթը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎՈԼՈԴՅԱ ԽԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(10.22 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը ներկայացրեց գյուղատնտեսական հողերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու վերաբերյալ հարցը և առաջարկեց քննարկել:Ելույթ ունեցավ ավագանու անդամ  Արտակ Մանուկյանը և առաջարկեց հարցը դնել քվերակության: Այլ առաջարկներ չեղան և հարցը դրվեց քվեարկության:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner