Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 130
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 130


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023Թ.-Ի ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով,  <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի  18 -րդ հոդվածի 28-րդ  կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 

1. Հաստատել Վարդենիս համայնքի 2023թ.  բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 3 957 536 ,7 հազ ՀՀ դրամ,

2) ծախսերի գծով՝ 4 261 829,4 հազար դրամ:

3) հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝304292,7 հազար դրամ՝ տարեսկզբի մնացորդ

 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝համաձայն հատված 1-ի:

 3.  Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝համաձայն հատված 2-ի:

 4.  Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝համաձայն հատված 3-ի:

 5.  Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝համաձայն հատված 4-ի:

 6.  Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդիֆինանասավորման աղբյուրները՝համաձայն  հատված 5-ի:

 7.  Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական ևտնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:

 2․ Վարդենիս համայնքի ավագանու 2022թ․ ապրիլի 12-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 26-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելված 1-ի։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(222.63 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկույցով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգում ընդգրկված առաջին հարցը: Զեկույցով հանդես եկավ ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, ով ներկայացրեց բյուջեի նախագծի ծախսային և եկամտային մասերը, ինչպես նաև բյուջեի նախագծի սուբվենցիոն ծրագրերի մասին: Սեյրան Գրիգորյանը ներկայացրեց նաև բյուջեի նախագծի հարկային տեսակները թվերով ըստ եկամտային հարկի: Այնուհետև ներկայացրեց բյուջեի նախագծում ներկայացված ծախսային մասը ըստ հոդվածների:  Հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner