Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,  և <<Բյուջետային համակարգի  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.

1.Քննարկել և հաստատել Վարդենիս համայնքի 2024թ. բյուջեն:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(36.50 Կբ)
(17.48 Կբ)
(312.50 Կբ)
(58.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը՝ ներկայացնելով Վարդենիս համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները կազմում է 5717427,2 /հինգ միլիարդ յոթ հարյուր տասնյոթ միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր/, վարչական բյուջեն 2575284,0 /երկու միլիարդ հինգ հարյուր յոթանասունհինգ միլիոն երկու հարյութ ութսունչորս հազար դրամ/, ֆոնդային մասի եկամուտները 3894728,4 /երեք միլիարդ ութ հայուր իննսունչորս միլիոն յոթ հարյուր քսանութ հազար չորս հարյուր դրամ/.
Ծախսային մասը 5860112,8 /հինգ միլիարդ ութ հարյուր վաթսուն միլիոն հարյուր տասներկու հազար ութ հարյուր դրամ/, որից վարչական բյուջեն կազմում է 2575284,0 /երկու միլիարդ հինգ հարյուր յոթանասունհինգ միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար դրամ/, իսկ ֆոնդային բյուջեն 4037414,0 /չորս միլիարդ երեսունյոթ միլիոն չորս հարյուր տասնչորս հազար դրամ/.
Ֆոնդային բյուջեի 142685,6 /հարյուր քառասուներկու միլիոն վեց հարյուր ութսունհինգ հազար վեց հարյուր դրամ/ դիֆիցիտը կծախսածածկվի տարեսկզբի ազատ մնացորդով:

Բյուջեն ներկայացրեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը:

2024 թ․ բյուջեն

Վարդենիս համայնքի 2024 թ․ բյուջեի եկամուտները վարչական մասով կազմում են 2575284,0 Հ/դ, իսկ ֆոնդային մասի եկամուտները  կազմում են 3894728,4 Հ/դ, ընդամենը՝ 5717427,2 Հ/դ։

Վարչական բյուջեի եկամուտները պլլանավորվել է հիմնականում հաշվի առնելով 2022-2023 թ․ բյուջեների նախատեսված եկամուտների կատարողականները, 2022 թ․ սեփական ամրացված եկամուտները կատարվել է 433875,2 Հ/դ-ով 94 %, 2023 թ․ ՝ 514303,5  Հ/դ կամ 105 %։

2024թ․ պլանավորվել է 519972,3 Հ/դ կամ  աճել է 2023 թ․ պլանավորածի նկատմամբ 9,4 %, բացարձակ թվերով 29931,0 Հ/դ։ Բյուջեի վարչական մասի եկամուտները պլանավորվել է Վարդենիս համայնքի հաստատված ՄԺԾԾ-ի և երեք տարվա կատարողականի հիման վրա։

Ֆոնդային բյուջեի եկամուտները պլանավորվել է <<Գեոպրոմայնինգ Գոլդ>> ՍՊԸ-ի կողմից ներդրում 50000,0 Հ/դ, Կապիտալ Ծախսերի համար սուբվենցիաներ  2970729,2 Հ/դ, Ռոյալթներից կապիտալ ծախսերի համար 121414,0 Հ/դ, պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջեի հատկացումը վարչական բյուջեի եկամոտների 5-ից մինչև 30 %-ի չափով՝ 752585,2 Հ/դ։

Ծախսային մաս 2024 թ․

Վարդենիս համայնքի 2024 թ․ բյուջեի վարչական մասի ծախսերը կազմում են 257284,0 Հ/դ, որը եկամուտների հետ հավասարակշռված է, իսկ ֆոնդային բյուջեի ծախսերը 4037414,0 Հ/, ֆոնդային բյուջեի դիֆիցիտը կազմված է 142685,6 Հ/դ, որը կծածկվի տարեսկզբի ազատ մնացորդից։

Վարչական բյուջեի ծախսային մասում նախատեսվել են հիմնականում շարունակական ծախսեր, 1-1-1 647500,0 Հ/դ ապարատի պահպանման ծախսերն են, որից աշխատավարձը և հավելավճարը կազմում է 550000,0 Հ/դ, կոմունալ վճարներ՝ 15500,0 Հ/դ, գործուղման ծախսեր՝ 4000,0, ծառայությունների մատուցման ծախսեր, համակարգչային, տեղեկատվական, կառավարչական, ներկայացուցչական, ընդհանուր բնույթի այլ ծառայությունները կազմում է 13500,0 Հ/դ, շենք շինությունների ,  մեքենա սարքավորումների  ընթացիկ նորոգման ծախսերը 8000,0 Հ/դ, տրանսպորտի պահպանման ծախսերը 16000,0 Հ/դ, կենցաղային և հատուկ նպատակային այլ նյութերի ձեռք բերման ծախսերը՝ 13500,0 Հ/դ ։

1-6-1 նախատեսված 190461,6 Հ/դ ծախսերը նախատեսված գույքի վարձակալության ծախսերը 2000,0 , ծառայությունների մատոցման համար 14000,0 , որից 6000,0 Հ/դ մասնագիտական ծառայություններն է, կապված չափագրումներ ԱԳԿ-ի գրանցումների հետ,  շենքերի շինությունների  և մեքենա սարքավորումնեերի ընթացիկ նորոգման նախատեսվել է 148461,6 Հ/դ, որը հիմնականում նախատեսված է բնակավայրերի վարչական գրասենյակների նորոգման համար և համակարգչային  տեխնիկայի։

04-05-1 դասակարգման պլանավորված 278000,0 Հ/դ, <<Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի ծախսերն են ներառած աշխատավարձը, աղբահանությունից, սան մաքրման , ձնահեռացման, աղբավայրերի պահպանման  և այլ ծառայությունների համար։

5-1-1 նախատեսված 22165,4 Հ/դ ծախսը նախատեսված է աղբահանության։

6-4-1 դասակարգում նախատեսված է 65000,0 Հ/դ, արտաքին լուսավորության ծախսերն են 57000,0 Հ/դ, էներգիայի ծախսերը 8000,0 անսարք պահեստամասերի, էլ․ լամպերի ձեռք բերման համար։

8-2-1 1200,0 Հ/դ նախատեսված է կրթական, մշակութային և սպորտային միջոցառումների համար և աչքի ընկած և մրցանակային տեղեր գրանցած անձանց պարգևատրելու։

8-9-1 29065,0 Հ/դ երկու գրադարանների պահպանման ծախսերն են, որից աշխատավարձը կազմում է 28200,0 Հ/դ

8-2-3 58615,0 Հ/դ Վարդենիսի մշակույթի պալատի և Ակունքի ու Ծովակի մշակույթի տների պահպանման ծախսերն են, որից աշխատավարձի ֆոնդը կազմում է 53600,0 Հ/դ

9-1-1 նախադպրոցական կրթության ծախսերը կազմում է 269451,8 Հ/դ, որից աշխատավարձը կազմում է 194756,4 Հ/դ, սննդի ծախսերը՝ 46673,6 Հ/դ, կոմունալ վճարնեը՝ 14482,0 Հ/դ, իսկ մնացած ծախսերը նախատեսվել են կրթության, գիտության նախարարության կողմից սահմանված նորմաների չափով։

9-5-1 նախատեսված 181636,0 Հ/դ, գումարը Քաղաքային մարզադպրոցի ՝ 34560,0 Հ/դ, թիվ 1 մարզադպրոցի՝ 18580,0 Հ/դ, գեղարվեստի դպրոցի՝24280,0 Հ/դ, թիվ 1 ՄԵԴ-ի 57860,3 Հ/դ, թիվ 2 ՄԵԴ-ի 46355,7  Հ/դ ծախսերն են, որոնց  աշխատավարձի ֆոնդը կազմում է 150329,0 Հ/դ։

10-7-1 սոցիալական ծախսեր 48800,0 Հ/դ նախատեսված է անապահով ընտանիքների  օգնության և մահացած այն քաղաքացիների հուղարկավորության ծախսերն են, որոնք ժառանգներ չունեն։

11-1-2 պահուստային ֆոնդը նախատեսված 772585,2 Հ/դ-ից 752585,2 Հ/դ պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջեի հատկացումն է, իսկ 20000,0 Հ/դ նախատեսվել է ավագանու որոշմամբ պլանավորված , սակայն չբավարարված, ինչպես նաև չպլանավորված ծախսերի ուղղման համար։ Ֆոնդային բյուջեի ծախսերը հիմնականում նախատեսվել են սուբվենցիոն ծրագրերի ծախսեի ծածկմանը։

1․ Այլ հիմնական միջոցների ձեռք բերման 8000,0 աղբամանների և այլ հիմնական միջոցների

2․ Համաֆինանսավորմամբ բեռք բերվող միջոցներ 2000,0

3․ Վարչական սարքավորումներ 5000,0

4․ Լիզինգների տանսպորտի միջոցների ձեռք բերման 60000,0

5․ Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում 250000,0

6․ Արտաքին լուսավորության ցանցի կառուցում 170000,0

7․ Մանկապարտեզների կապիտալ նորոգում 500000,0

8․ Փողոցների ասֆալտապատում 1721000,0

9․ Զոհվածների հուշարձանների և գերեզմանների բարեկարգում 550000,0

10․ Ոռոգման ջրագծերի կառուցում 200000

11․ Ազդանշանային շչակների ձեռք  բերում 17000,0

12․ Գազաֆիկացում 283000,0

13․ Խմելու ջրագծերի կառուցում 150000,0

14․ Ռոյալթներից Սոթքի, Կախակնի, Կուտականի և այլ բնակավայրերի 121414,0 Հ/դ

Ընդամենը՝ 4037414 Հ/դ։

 Ավագանու անդամի կողմից հարց հնչեց, արդյո՞ք չկա աշխատավարձի բարձրացում, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ դեռ չի նախատեսվում։

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը աշխատավարձի տարբերությունների հետ կապված, որն ի պատասխան Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը նշեց, որ թվերը կլորացվել են։

Հարցը դրվեց քվեարկության՝ արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner