Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 136
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 136


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով,  <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով` համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի զեկուցումը 2023 թվականի ինը ամսվա բյուջեի կատարողականը`  համաձայն հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.42 Մբ)
(178.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ նշելով, որ բյուջեի կատարողականի արդյունքներից փոքր-ինչ գոհ է: Նշեց, որ սեփական եկամուտները ինը ամսվա կտրվածքով անցած տարվա 56,8 տոկոս աճի համեմատ կատարվել է 105,5 տոկոս, և հույս հայտնեց, որ ամբողջ տարվա կատարողականը կկազմի հարյուր և ավել տոկոս։ Այնուհետև անդրադարձ կատարեց հարկային պարտավորություններին, ավագանու անդամներին խնդրելով, որ նրանք ևս մարեն իրենց հարկային պարտավորությունները, որպեսզի համայնքապետարանը դրա արդյունքում կարողանա ավարտին հասցնել սուբվենցիոն ծրագրերը և փակել իր այլ ծախսերը: Ինչ վերաբերվում է վարչական բյուջեին, համայնքի ղեկավարը նշեց, որ վարչական բյուջեն փաստացի կատարվել է 105,5 տոկոս, և հավելեց, որ հիմնական մասը կազմել է փոխադրամիջոցների գույքահարկը: Ծախսային մասով տոկոսային հարաբերությամբ կատարվել է 86,8 տոկոս: Ծախսերը հիմնականում ուղղվել են ընդհանուր պահպանման ծախսերի վրա՝ աշխատավարձ,կոմունալ ծախսեր, ՀՈԱԿ-ների պահպանման ծախսեր և աշնանացան ցորենի ծախսեր, իսկ ֆոնդային բյուջեի ծախսերը ուղղվել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Այնուհետև խոսքը տրամադրվեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ս․ Գրիգորյանին, ով ներկայացրեց ծախսային և եկամտային մասը ըստ հոդվածների։

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ղեկավար Նաիրա Մանուչարյանը, հարցնելով, թե ինչ հիմքեր կան, որ կատարողականը հաջորդ տարի պետք է դառնա 100 տոկոս, իսկ համայնքի ղեկավարը պատասխանեց, որ միայն քրտնաջան աշխատանքի արդյունքում։

Հարցը դրվեց քվեարկության՝ արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Քվեարկությունից հետո և հաջորդ հարցը ընթերցելուց առաջ նիստերի դահլիճից դուրս եկավ ավագանու անդամ Սաթենիկ Մինասյանը և չմասնակցեց մնացած հարցերի քննարկմանը:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner