Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 132
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 132


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական  տուրքը  սահմանվում է`

հիմնական օբյեկտների համար`
ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար`Վարդենիս քաղաքում 15000 դրամ.գյուղական բնակավայրերում 5000 դրամ:

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` Վարդենիս քաղաքում 30000 դրամ.գյուղական բնակավայրերում10000 դրամ:
բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`Վարդենիս քաղաքում 40000 դրամ.գյուղական բնակավայրերում 12000 դրամ:,

բգ) 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ ,Վարդենիս քաղաքում 50000 դրամ.գյուղական բնակավայրերում 15000 դրամ:
բդ) 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ Վարդենիս քաղաքում 100000 դրամ.գյուղական բնակավայրերում 30000 դրամ:

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`
գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` Վարդենիս քաղաքում 3000 դրամ.գյուղական բնակավայրերում 1000 դրամ:
դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` Վարդենիս քաղաքում 5000 դրամ.գյուղական բնակավայրերում 1500 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն`Վարդենիս քաղաքում 3000 դրամ.գյուղական բնակավայրերում 1000 դրամ:
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերը, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական  տուրքը  սահմանվում է  Վարդենիս քաղաքում 5000 դրամ.գյուղական բնակավայրերում 1500 դրամ:

4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է`

1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում 5000 դրամ.գյուղական բնակավայրերում 2500 դրամ:
բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 1Վարդենիս քաղաքում 10000 դրամ.գյուղական բնակավայրերում 3000 դրամ: 

գ. 51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում 13000 դրամ.գյուղական բնակավայրերում 4000 դրամ:
դ. 101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 20000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 6000 դրամ:
ե. 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում ,Վարդենիս քաղաքում՝ 30000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 9000 դրամ:
զ. 501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 100 000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 30000 դրամ:

2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա.  մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս       քաղաքում 5000 դրամ.գյուղական բնակավայրերում 2500 դրամ:
բ.26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 1Վարդենիս քաղաքում 10000 դրամ.գյուղական բնակավայրերում 3000 դրամ: 
գ. 51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ,Վարդենիս քաղաքում 13000 դրամ.գյուղական բնակավայրերում 4000 դրամ:
դ.  101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 20000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 6000 դրամ:
ե.201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում ,Վարդենիս քաղաքում՝ 30000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 9000 դրամ:
զ.501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 100 000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 30000 դրամ:

5. Համայնքի տարածքում`

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական  տուրքը  սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 50 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.
բ) հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական  տուրքը   ընթացիկ տարվա համար սահմանվում է 100,000 դրամ.
գ) խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական  տուրքը   ընթացիկ տարվա համար սահմանվում է 20000 դրամ.

6. Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական  տուրքը   յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝

   հիմնական շինությունների ներսում՝

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս       քաղաքում 5000 դրամ.գյուղական բնակավայրերում 2500 դրամ:
բ.26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում 10000 դրամ.գյուղական բնակավայրերում 3000 դրամ: 
գ.51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ,Վարդենիս քաղաքում 13000 դրամ.գյուղական բնակավայրերում 4000 դրամ:
դ.101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 20000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 6000 դրամ:
ե.201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում ,Վարդենիս քաղաքում՝ 30000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 9000 դրամ:
զ. 501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 100 000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 30000 դրամ:

 ոչ հիմնական շինությունների ներսում՝

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս       քաղաքում 1000 դրամ.գյուղական բնակավայրերում 500 դրամ:
բ.26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում 2000 դրամ.գյուղական բնակավայրերում 1000 դրամ: 
գ.51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ,Վարդենիս քաղաքում 3000 դրամ.գյուղական բնակավայրերում 1500 դրամ:
դ.101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 4000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 2000 դրամ:
ե.201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում ,Վարդենիս քաղաքում՝ 5000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 2500 դրամ:
զ. 501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 10 000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 5000 դրամ:

6. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի  թույլտվության համար տեղական  տուրքը   սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար Վարդենիս քաղաքում՝ 20000 դրամ.գյուղական բնակավայրերում՝1000 դրամ:

7. Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական  տուրքը   ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա) առևտրի օբյեկտների համար` 30 000 դրամ.
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000 դրամ.
գ) բաղնիքների (սաունաների) համար` 150 000 դրամ.
դ) խաղատների կազմակերպման համար` 1 000 000 դրամ.
ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 500 000 դրամ.
զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 150 000 դրամ:

8. Համաքաղաքային կանոններին համապատասխան քաղաքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական  տուրքը   ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0 դրամ:

9. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական  տուրքը   սահմանվում է՝
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000 դրամ.
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3000 դրամ.
գ) այլ արտաքին գովազդի համար` 1000 դրամ.
դ) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000 դրամ.
ե) սոցիալական գովազդի համար՝ 0 դրամ:
զ). Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդի դատարկ գովազդային վահանակների մեկ քառակուսի մետրի դիմաց սահմանվում է տեղական  տուրքը   տվյալ համայնքում օրենքով նախատեսված կարգով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի  25 %-ի չափով:
Է). Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը, ապա համապատասխան բյուջե պետք է վճարի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար օրենքով նախատեսված կարգով տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի  10 %-ը՝ այդ գովազդի մակերեսին համապատասխան:

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական  տուրքը   ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 դրամ:

Համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական  տուրքը   ընթացիկ տարվա համար սահմանվում է 100 000 դրամ:

10. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական  տուրքը   ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 դրամ:
11. Համայնքի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար տեղական  տուրքը   ընթացիկ տարվա համար սահմանվում է 250000  Հայաստանի Հանրապետության  դրամ:
12. Համայնքի տարածքում մասնավոր գերեզմանատան շահագործման թույլտվության համար տեղական  տուրքը   սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար՝
ա) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2.500.000 Հայաստանի Հանրապետության դրամ.
բ) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ.
գ) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 7.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ.

դ) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ 

13.Վարդենիսի համայնքապետարանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության մատուցված ծառայությունների համար փոխհատուցման վճար սահմանել աճուրդների կազմակերպման համար՝ բնակավայրերի համար 5 000 /հինգ հազար/ ՀՀ դրամ, քաղաքի համար 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ, մրցույթների կազմակերպման  համար՝ 2 000 /երկու հազար/ ՀՀ դրամ>>:

14․Վարդենիս համայնքում աղբահանության դրույքաչափ սահմանել՝ յուրաքանչյուր ամիս
ա) Բնակելի նշանակության շենքերում և շինություններում ըստ հասցեի հաշվառում ունեցող բնակչի մեկ շնչի համար 50 ՀՀ դրամ․
բ)Առևտրի, հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով /1քմ-ի համար/ 50 ՀՀ դրամ․
գ)Հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործողություն իրականացնող հասարակական շինությունների 1 քմ-ի համար 20 ՀՀ դրամ․
դ)Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների 1 քմ-ի համար 10 ՀՀ դրամ․
ե)Կրթական, մշակույթային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների 1 քմ-ի համար  10 ՀՀ դրամ․

15․Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 3000 ՀՀ դրամ

16․Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար 3000 ՀՀ դրամ․
ա)<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի համար 1500 ՀՀ դրամ․

17․Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների վճարները համաձայն հավելված 1-ի։

18. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.85 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան՝ ներկայացնելով օրակարգում ընդգրկված 3-րդ հարցը: Զեկույցով հանդես եկավ ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, ով ներկայացրեց սահմանված տուրքերը և վճարները ըստ կետերի: Հարցի շուրջ առարկություններ չեղան: Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner