Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ գլխի 33,35 և 35.1 կետերի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Արծվիի Սահակյանի դիմումը, որոշում եմ.
1.Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոց 17/1 հասցեի 05-005-0213-0027 ծածկագրով 35,5քմ հողամասում կառուցված ավտոտնակ 35,5,քմ (ներքին չափ 31,34քմ) շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքը և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական, օրինականացված շինությունը ու սպասարկման հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցը իրականացնող անձ Հայկ Արծվիի Սահակյանին:
2. Ուղղակի վաճառքն իրականացնել հետևյալ սահմանված գներով.
1) հողամասը՝ 35,5քմx222=7881դրամ
2) ավտոտնակ 35,5քմx20000x0.055=39050դրամ
3) կատարված ծախսի վերականգնում 20000դրամ
ընդամենը 66931(վաթսունվեց հազար ինը հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ, որը պետք է 30-օրյա ժամկետում վճարել տեղական բյուջե՝
հողամասի օտարում-900155101679
ինքնակամ շինության օրինականացում-900155101208
կատարված ծախսի վերականգնում-900151101091:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: