Ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի , 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի և "ՀՀ բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է` թույլատրել համայնքի ղեկավարին. 1.Վարդենիսի համայնքապետարանի բյուջեում ծախսերի անհրաժեշտությամբ պայմանավորված կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Վարչական բյուջեի Վարդենիսի համայնքապետարանի պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 2019 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաների համար ձեռք բերված պայուսակների և գրենական պիտույքների համար տրամադրել ևս 311,200 (երեք հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր)ՀՀ դրամ:
2)Վարդենիս համայնքում <<Դիադին-Վարդենիս>> տոնակատարության կազմակերպման համար Վարդենիս համայնքի բյուջեի 8․1․1․1 գործառնական դասակարգման (սպորտային և կուլտուր․ միջոցառումների կազմակերպում) ծրագրից հատկացնել 1․000․000(մեկ միլիոն) ՀՀ դրամ։
|