Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 59
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 59


Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝  
1.Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ-ի 2023թ-ի մարտի 14-ի N//5682-2023 գրությունը ,ըստ որի, խնդրվում է Վարդենիս համայնքի աջակցությունը նախադպրոցական կրթության միկրոծրագրերի կառավարման     հանձնաժողովի 2023թ հունվարի 12-ի նիստում հաստատված ուսումնական հաստատություններում ծրագրով նախատեսված  համապատասխան ներդրման   ապահովումը ՝համաձայն Վարդենիս համայնքի համար հաստատված հաստատությունների ցանկի՝<<Կարճաղբյուրի Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ   2 761 000 ՀՀ դրամ, <<Մեծ  Մասրիկի  միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ 837 000 ՀՀ դրամ,ընդամենը 3 598 000 ՀՀ դրամ;    թույլատրել համայնքի ղեկավարին Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեի պահուստային ֆոնդից 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով կատարել վերոնշյալ 3 598 000 ՀՀ դրամի ներդրումը

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(63.04 Կբ)
(92.82 Կբ)
(21.95 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայքնի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ներկայացնելով օրակարգի երրորդ հարցը: Հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ով խնդրեց պարզաբանել, արդյոք այս ֆինանսավորման արդյունքում ունենք հստակ գնահատական, թե քանի երեխա կօգտվի նախադպրոցական կրթության իրավունքից, ինչպես նաև այս ֆինանսավորումը արդյոք նախատեսված է մեկ տարվա կտրվածքով, թե ավել: Նիստ վարողը` Ահարոն Խաչատրյանը պարզաբանեց <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանի հարցը, նշելով որ ծրագիրը միանվագ սուբսիդավորում է և նախատեսված է միայն 2023թվականի համար, իսկ երեխաների թիվը հստակեցվում է դպրոցների տնօրենների հետ: Հարցի շուրջ այլ առաջարկություններև և առարկություններ չեղան, հարցը դրվեց քվեարկության: Արդյունքում 20 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հարցը ընդունվեց: 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner