Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով <<Հողային օրենսգրքի>> 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գրությունը և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին` 1.Վարդենիս քաղաքի հիվանդանոցային համալիրի մի հատվածի և խոհանոցային ու կաթսայատան օժանդակ կառույցների պետական գրանցման ժամանակ սխալմամբ որպես համայնքային սեփականություն ձևակերպված 05-005-0238-0093 ծածկագրով 0,19694հա և 05-005-0238-0101 ծածկագրով 0,66013հա հողամասերը նվիրել` Հայաստանի Հանրապետությանը ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնին նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |