Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետերով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Վարդենիս համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 2-ի <<2020-2021ԹԹ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> N 86-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
- Որոշման բովանդակության բաժնում 4-րդ կետը լրացնել նոր՝
<<5) Արցախի հանրապետությունից բռնագաղթած երեխաներին>> ենթակետով:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |