Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 78
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 78


Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

Վարդենիս համայնքի 2022թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝  
1.Հիմք ընդունելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության 10.08.2022թ.-ի գրությունը՝ թույլատրել համայնքի ղեկավարին 1 201 885 ՀՀ դրամ Վարդենիս համայնքի վարչական բյուջեից ներդրում կատարել համայնքում ստեղծված արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվի հետ համատեղ 51 923 145 ՀՀ դրամի գյուտեխնիկա ձեռք բերելու համար, որից կոոպեատիվի ներդրումը կազմում է 20%, իսկ համայնքի ներդրումը՝ 5%:

Վերոնշյալ 1 201 855 ՀՀ դրամից համայնքի մասնաբաժինը կազմում է 317 226 ՀՀ դրամ, իսկ կոոպերատիվինը՝ 884 629 ՀՀ դրամ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոոպերատիվը այս պահին չունի համապատասխան վճարամիջոցներ, համայնքը իր վրա է վերցնում նաև կոոպերատիվի  884 629 ՀՀ դրամի ներդրման պարտավորությունը, միաժամանակ, նրա հետ կնքելով համաձայնագիր, որ նշված գումարը նրա հետագա աշխատանքներից գոյացած եկամուտներից կարճ ժամկետում վերադարձվի համայնքին: 

Նկատի ունենալով վերոգրյալը՝ թույլ տալ համայնքի ղեկավարին վարչական բյուջեի 9.1.1.1 գործառնական դասակարգման 4637 տնտեսագիտական հոդվածից այդ նպատակի համար պակասեցնել 1 201 855 ՀՀ դրամ, այն տեղափոխել 1.6.1.1 գործառնական դասակարգման 4657 տնտեսագիտական հոդվածին: 

2. Միաժամանակ նույն հոդվածից պակասեցնել 40000 ՀՀ դրամ, այն ավելացնելով Վարդենիսի <<Մանկական գրադարան>> բյուջետային հիմնարկի 4214 տնտեսագիտական հոդվածին ինտերնետ կապի ծառայություն ձեռք բերելու համար:

3. Ելնելով անհրաժեշտությունից՝ Վարդենիս համայնքի 2022թ.-ի համար հաստատված Ֆոնդային բյուջեի 1.6.1 գործառնական դասակարգման 5129 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 2 000 000 ՀՀ դրամ՝ այն ավելացնելով ապարատի ֆոնդային բյուջեի 1.1.1.51 գործառնական դասակարգման 5122 տնտեսագիտական հոդվածինվարչական գույք ձեռք բերելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը ներկայացրեց օրակարգում ընդգրկված առաջին հարցը։ Հարցի շուրջ ելույթ ունեցավ ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը։ Նշելով  որ անհրաժեշտություն է առաջացել համայնքի 2022 թվականի հաստատված բյուջեում կատարել փոփոխություն։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ թույլ տալ համայնքի ղեկավարին վարչական բյուջեի 9.1.1.1 գործառնական դասակարգման 4637 տնտեսագիտական հոդվածից այդ նպատակի համար պակասեցնել 1 201 855 ՀՀ դրամ, այն տեղափոխել 1.6.1.1 գործառնական դասակարգման 4657 տնտեսագիտական հոդվածին: 

2. Միաժամանակ նույն հոդվածից պակասեցնել 40000 ՀՀ դրամ, այն ավելացնելով Վարդենիսի <<Մանկական գրադարան>> բյուջետային հիմնարկի 4214 տնտեսագիտական հոդվածին ինտերնետ կապի ծառայություն ձեռք բերելու համար:

3. Ելնելով անհրաժեշտությունից՝ Վարդենիս համայնքի 2022թ.-ի համար հաստատված Ֆոնդային բյուջեի 1.6.1 գործառնական դասակարգման 5129 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 2 000 000 ՀՀ դրամ՝ այն ավելացնելով ապարատի ֆոնդային բյուջեի 1.1.1.51 գործառնական դասակարգման 5122 տնտեսագիտական հոդվածինվարչական գույք ձեռք բերելու համար: Հարցը դրվեց քվեարկության՝ արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդուված։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner