Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.
1. Քննարկել և հաստատել Վարդենիս համայնքի 2020թ. բյուջեն՝ 1) եկամուտների գծով՝ 455399,5հազար դրամ, 2) ծախսերի գծով՝ 463834,7հազար դրամ, 3) հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 8435,2 հազար դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի: 3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի: 5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝համաձայն հատված 4-ի: 6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները՝համաձայն հատված 5-ի: 7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի: 8.Վարդենիսի համայնքապետարանի սուբվենցիոն ծրագրերը ավարտին հասցնելու նպատակով <<ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ի կողմից Վարդենիսի համայնքապետարանին ֆինանսական ներդրման պարագայում համայնքի ավագանին տալիս է իր համաձայնությունը՝ համայնքի ղեկավարին 2020թ. ֆոնդային բյուջեի եկամտային և ծաղսային մասերում կատարել համապատասխան ավելացում: |