Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 39


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՊ (ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և հիմք  ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել  Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի  մարզի Վարդենիս համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ)՝  համաձայն հավելվածի:

2.Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը ներկայացրեց ՏԱՊ-ով նախատեսված ծրագրերը ըստ ոլորտների՝

Ոլորտ 1․ Ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունների մատուցում

Ապահովել համայնքի աշխատակազմի բնականոն գործունեությունը, բարելավել

բնակչությանը մատուցվող  հանրային ծառայությունների որակը

 Ոլորտ 2. Պաշտպանության կազմակերպում, քաղաքացիական պաշտպանություն

 Բնակչության անվտանգության ապահովման կազմակերպում

 Ոլորտ 3. Գյուղատնտեսություն

 Խթանել հողագործության զարգացմանը

Ավելացնել մշակովի ցանքատարածություն­ները

 Ոլորտ 5. Տրանսպորտ

 Ներհամայնքային ճանապարհների անցանելի պահելը և վիճակի բարելավում:

Համայնքի կարևոր նշանակության ճանապարհների ասֆալտապատում

Ոլորտ 6. Շրջակա միջավայրի պահպանություն

Համայնքը դարձնել մաքուր և բարեկարգ, 35 բնակավայրերում կազմակերպել կանոնավոր աղբահանություն

Ոլորտ 7. Քաղաքաշինություն և կոմունալ տնտեսություն

Վարդենիսի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում

Վարդենիս քաղաքի փողոցների անունները մատնանշող ցուցանակների տեղադրում

Վարդենիս համայնքի բնակավայրերի փողոցների կոմունալ սպասարկում և բարեկարգում

Ոլորտ 8. Կրթություն

Ապահովել և ընդլայնել համայնքի բնակիչներին նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիրակության  ծառայությունների մատուցումը

Բնակավայրերում ապահովել   արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցումը

Ոլորտ 9. Մշակույթ և երիտասարդության հետ տարվող աշխատանքներ

Ակտիվացնել համայնքի մարզական և մշակութային կյանքը

Ոլորտ 10. Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցություն

Տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության պահովում

 Առարկություններ և առաջարկություններ չեղան:

23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Քվեարկությանը չի մասնակցել ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner