2023 թվականի մարտի 17-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանի հետաձգված հերթական նիստը: Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 14-ը, բացակայում էին <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության բոլոր անդամները: Նիստը իրավազոր է: Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի օգնական Ալիկ Եղիազարյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Հարությունյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հայտարարեց նիստը բացված: Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավարը՝ ներկայացրեց օրակարգում ընդգրկված հարցերը: Օրակարգը բաղկացած է 21 հարցից: Օրակարգի վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը, առաջարկելով օրակարգում ընդգրկված 4-րդ հարցը՝ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ տեղափոխել առաջիկա նիստերի ժամանակ, քանի որ նշված հարցի շուրջ պետք է կատարվի լրամշակում նախագծողի կողմից, որից հետո պետք է ներկայացվի տարածքային նախարարություն համաձայնեցնելու համար, իսկ նշված հարցի փոխարեն օրակարգում ընդգրկել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ հարցը: Օրակարգի հետ կապված այլ առաջարկություններ և առարկություններ չեղան, հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 14 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց: Մինչ անցնելը օրակարգի քննարկմանը համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացարեց մեկ տարվա կատարված աշխատանքը՝ ներկայացնելով հաշվետվություն:
|