2022 թվականի օգոստոսի 24-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 24-ը, բացակայում են Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը և Մելանյա Եփրեմյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը։ 12։15-ին համայնքի ղեկավարը նիստը հայտարարեց բացված։ Համայնքի ղեկավարը ներկայացրեց նիստի օրակարգը։ Ելույթով հանդես եկավ Կարեն Մկրտչյանը առաջարկելով ավելացնել ևս մեկ հարց՝ <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ՄԵԽԱՆԻԶԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>։ Հարցը դրվեց քվեարկության՝ արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։
|