Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելուՎարդենիս համայնքի Անդրանիկ, Հ. Արզոյան, Երիտասարդության, Լ. Ազգալդյան, Վ.Համբարձումյան և Ռոմանի փողոցների մայթերի ասֆալտապատում տնտեսական զարգացման ծրագիրը։
2.Սուբսիդիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Վարդենս համայնքի փողոցների հիմնանորոգում և արդիականացում տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը։
3.Ծրագրի ներկայացման համար համայնքի 2019թվականի բյուջեով սահմանել բավարար ֆինանսական միջոցներ, նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |