ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ` ՎԱՐԴԵՆԻՍԻ ,,ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ,,, ՎԱՐԴԵՆԻՍԻ ,,ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ,,, ՎԱՐԴԵՆԻՍԻ ,,ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ,, ՀՈԱԿ, ,,ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ,, ՀՈԱԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերը և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1․Վարդենիսի <<Քաղաքային գրադարան>>, Վարդենիս <<Մանկական գրադարան>> Վարդենիսի <<Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ>>ՀՈԱԿ, <<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ վերակազմակերպման հետ կապված աշխատակիցներին օրենքով սահմանված կարգով տալ համապատասխան ծանուցումներ։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |