Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 140
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 140


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՄԱՐԶ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, ՀԱՄԱՅՆՔ ՎԱՐԴԵՆԻՍ ԳՅՈՒՂ ԾՈՎԱԿ 1 ՀԱՍՑԵԻ 0.02ՀԱ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 48-րդ, 61-րդ, 63-րդ և 66-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ-ի տեխնիկական տնօրենի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. 

1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող՝ մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս գյուղ Ծովակ 1 հասցեի 0.02հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների նպատակային նշանակության կապի գործառնական նշանակության հողամասը (սեփականության իրավունքի վկայական՝ 03082023-05-0048) ուղղակի վաճառքի միջոցով օտարել վարձակալ <<ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ>> ՀՁՓԲԸ-ի (վարձակալության իրավունքի վկայական՝ 0083295 տրված 12/08/2003) իրավահաջորդ <<ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ-ին:

2. Ուղղակի վաճառքը իրականացնել ներկա պահին գործող կադաստրային արժեքով՝ ընդամենը 102960 (մեկ հարյուր երկու հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ (16-րդ գոտի 1քմ արժեքը 514,8 ՀՀ դրամ):

3. Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով կազմել համապատասխան փաստաթղթերը և ներկայացնել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(242.89 Կբ)
(210.69 Կբ)
(11.72 Մբ)
(1.97 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը և տվեց պարզաբանում:

Հարցի շուրջ ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը և հարց ուղղելով համայնքի ղեկավարի թե ինչ կարիք կա ուղղակի կարգով վաճառելու եթ կարող է մնալ վարձակալությամբ և եկամուտի աղբյուր հանդիսանալ համայնքի համար, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ տվյալ կազմակերպությունը անհրաժեշտությունից ելնելով և իր գործունեությունը ընդլայնելու համար ներդում կատարող եվրոպական կազմակերպության համար բավարար չէ վարձակալության պայմանագիրը և անհրաժեշտ է որպեսզի լինի սեփականության վկայական: Դավիթ Շահնազարյանը նշեց, որ դիմումատոի դիմումի մեջ հետագա պլանների մասին ոչինչ չկա, որին ի պատասխան համայնքի ղեկավարը հայտնեղց, որ դիմումատուն դա փոխանցել է բանավոր զրույցի ժամանակ, անհրաժեշտության դեպքում դիմամատուն կարող է ներկայացնել գրավոր այդ ամենը՝ տարածշրջանի համար ավելի լավ կապ ապահովելու համար: 
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ հարց ուղղելով համայնքի ղեկավարի թե արդյո՞ք  համոզված է, որ ավելի արդյունավետ կապ կապահովվի:
Համայնքի ղեկավարը պատասխանելով նշեց, որ դիմումատուն հայտնել է, որ անհրաժեշտ է սեփականության վկայական, դրա բացակայության պայմանաներում ոչ մի գործարք չի կատարվում, հենց այդ պատճառով ցանկանում են սեփականացնել, որպեսզի կարողանան ներդրումներ կատարել:

Հարցը դրվեց քվեարկության: Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner