Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76,77 և 94-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր` 1.13հա վարելահողը տրամադրել վարձակալության` մրցութային կարգով:
2. Հաստատել վարձակալության տրամադրվող վարելահողի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը, վարձակալման ժամկետը` համաձայն հավելվածի:
3. Ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր` մրցույթը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: |