Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 137
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 137


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ  6-րդ և 25-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`  համայնքի ավագանին որոշում է

1․Համաձայնություն տալ 2023թվականի ընթացքում Վարդենիս համայնքում նպատակային հետևյալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը՝ 

1.1 Վարդենիս խոշորացված համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոցի ասֆալտապատում, միակողմանի մայթի կառուցում, Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատում, 6 հատ բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում Արփունք բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատում, Ակունք բնակավայրի 13-րդ և Բարեկամության փողոցների ասֆալտապատում, Տորֆավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, Ծովակ բնակավայրի 1 փողոց, 11 փակուղի հասցեի ճանապարհի ասֆալտապատում, Կարճաղբյուր բնակավայարի 11-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատում, Կուտական և Տրետուք բնակավայրերում կամուրջների վերակառուցում
1.2  Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոց, 12 շենք, Երիտասարդության փողոց,  3 շենք, Լեռնագործների փողոց, 1/2  շենք, Խ. Ստեփանյան փողոց, 5 շենք, Խ. Ստեփանյան փողոց, 7 շենք, Ա. Սեսմանուկյան փողոց, 5 շենք բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում
1.3  Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի սալարկում և երկկողմանի մայթի բազալտյա սալիկներով կառուցում
1.4  Վարդենիս քաղաքում <<Վարդենիս համայնքի Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրի կառուցում>>,  Սոթք բնակավայրի այգու կառուցման շարունակություն, Վարդենիս, Կութ, Ազատ, Ջաղացաձոր, Շատջրեք և Ծովակ բնակավայրերում գերեզմանոցների ցանկապատում
1.5   Վարդենիս համայնքի Փամբակ, Գեղամասար, Ավազան, Կախակն, Տրետուք, Նորաբակ, Ակունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Լճավան, Գեղաքար բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի կառուցում կամ վերակառուցում
1.6 Վարդենիս համայնքի Արփունք, Փոքր Մասրիկ, Կուտական, Տրետուք, Սոթք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Շատջրեք, Ակունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Մաքենիս, Ախպրաձոր բնակավայրերում ոռոգման ջրի ջրագծերի կառուցում կամ վերակառուցում
1.7  Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի պատսպարանի կառուցում, ինչպես նաև Կութ, Ազատ, Նորաբակ բնակավայրերում թաքստոցների կառուցում
1.8 Վարդենիս քաղաքի Վարդենիսի թիվ 1, Վարդենիսի թիվ 2, Ակունք, Լճավան, Նորակերտ և Գեղամասար բնակավայրերի մանկապարտեզների կապիտալ նորոգում
1.9  Վարդենիս համայնքի Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Արփունք, Կախակն, Սոթք, Կութ, Ջաղացաձոր, Շատջրեք, Վանևան, Ծովակ, Խաչաղբյուր, Մաքենիս, Ախպրաձոր բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի կառուցում
1.10 Վարդենիս համայնքի Կութ, Ազատ, Շատվան,Գեղամաբակ, Վանևան,Փամբակ, Կարճաղբյուր բնակավայրերի հասարակական շենքերի վերակառուցում կամ կապիտալ վերանորոգում
1.11 Վարդենիս համայնքի Սոթք և Տորֆավան բնակավայրերի գազամատակարարման ցանցի ընդլայնում և Վանևան բնակավայրի գազաֆիկացում
1.12 Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ, Նորաբակ, Շատջրեք, Լուսակոնք, Խաչաղբյոր Մաքենիս, Ախպրաձոր բնակավայրերում ոռոգման ջրի ջրագծի և Փոքր Մասրիկ, Կուտական, Սոթք, Գեղամաբակ, Ջաղացաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցում կամ վերակառուցում
1.13 Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի մշակույթի տան կառուցում:
1․14 Վարդենիս խոշորացված համայնքի Փոքր Մասրիկ, Ախպրաձոր, Մաքենիս, Կախակն, Սոթք, Շատջրեք, Շատվան, Նորաբակ, Գեղամաբակ, Խաչաղբյուր, Լուսակունք և Ջաղացաձոր բնակավայրերում ոռոգման ջրագծերի և խորքային հորերի կառուցում 

2․ Սույն որաշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի 8-րդ հարցը, որի հետ կապված առարկություններ չեղան: Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner