Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի  16-րդ հոդվածի 26-րդ կետով, 32-րդ հոդվածի 5-րդ կետով, << Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N1 հավելվածի:

 2. Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`  համաձայն  N 2 հավելվածի:

4. Ուժը կորցրած ճանաչել Վարդենիսի քաղաքային համայնքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 9 -ի <<2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> N 74-Ն որոշումը:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը ներկայացրեց Վարդենիսի  համայնքապետարանի հաստիքացուցակի և դրույքաչափերի վերաբերյալ հարցը  և առաջարկեց քննարկել:

Ելույթ ունեցավ ավագանու անդամ Արտակ Մանուկյանը, նշեց`  Նկատի ունենալով Վերին և Ներքին Շորժաների սակավ բնակչության թվաքանակը և հաշվի առնելով, որ չի գործում էլեկտրոնային եղանակով տեղեկանքների տրամադրումն, գտնում եմ նպատակահարմար, որ  նշված համայնքներին տրամադրվող օպերատորների հաստիքների հարցը հետաձգել մինչև անհրաժեշտության առաջացումը:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner