Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 2021 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաների համար պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով Վարդենիսի համայնքապետարանի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 1․000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ: |