Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 116
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 116


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 12 ԱՊՐԻԼԻ 2022Թ.-Ի ՙՙՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԸՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 27-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով,  <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, 18 -րդ հոդվածով, 35-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1․ Վարդենիս համայնքի ավագանու 12 ապրիլի 2022թ․-ի <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ   ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ  ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 27-Ա որոշման 2-րդ կետում կատարել փոփոխություն և մշտական հանձնաժողովների կազմը համալրել հետևյալ կազմով․ 

ա)Նախագահ-թափուր

Անդամներ- Ջեմարա Վարդանյան, Աշոտ Խաչատրյան, Վարուժան Ավետիսյան, Նաիրա Մանուչարյան, Ռոմելյա Սարգսյան, Համլետ Բազոյան,

բ)Նախագահ-Սաթենիկ Մինասյան

Անդամներ- Արաքսյա Հայրապետյան, Արուսյակ Ավետիսյան, Ջեմարա Վարդանյան, Մելանյա  Եփրեմյան, Ռաֆաել Խչեյան, Սևակ Սիմոնան,

գ)Նախագահ-Նելլի Խաչատրյան

Անդամներ- Արման Մաթևոսյան, Վարդան Մարգարյան,  Աշոտ Խաչատրյան, Կարեն Սիմոնյան, Մուշեղ Շաբոյան,  Արտակ Մանուկյան,

դ)Նախագահ-Դավիթ Շահնազարյան

Անդամներ- Աշոտ Գրիգորյան, Սպարտակ Հովհաննիսյան, Վարդան ՄարգարյանԱրմինե Աղաջանյան, Հայկ Երանոսյան և Զավեն Շհոյան,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը և առաջարկեց հերթով բոլոր խմբակցություններին առաջադրել իրենց թեկնածուներին՝ ավագանու անդամների մշտական գործող հանձնաժողովների կազմը համալրելու համար։
Ելույթով հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը առաջադրելով սոցիալական, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Ջեմարա Վարդանյանի թեկնածությունը, իսկ ենթակառուցվածքներին և իրավական հարցերին առնչվող մշտական հանձնաժողովի կազմում Վարդան Մարգարյանի թեկնածությունը։
Ելույթով հանդես եկավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության նախագահ Նաիրա Մանուչարյանը առաջադրելով գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Նաիրա Մանուչարյանի Ռոմելյա Սարգսյանի և Համլետ Բազոյանի թեկնածությունը, Սոցիալական, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Մելանյա  Եփրեմյանի Ռաֆաել Խչեյանի և Սևակ Սիմոնանի թեկնածությունը, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Կարեն Սիմոնյանի, Մուշեղ Շաբոյանի և Արտակ Մանուկյանի թեկնածությունը և Ենթակառուցվածքներին և իրավական հարցերին առնչվող մշտական հանձնաժողովի կազմում Արմինե Աղաջանյանի, Հայկ Երանոսյանի և Զավեն Շհոյանի թեկնածությունը։
Ելույթով հանդես եկավ <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության ավագանու անդամ Սպարտակ Հովհաննիսյանը առաջադրելով գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Աշոտ Գրիգորյանին, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Աշոտ Խաչատրյանին:
Ելույթով հանդես եկավ Դավիթ Շահնազարյանը առաջարկելով քվեարկությունն անցկացնել երկու փուլով՝ անդամներին առանձին, նախագահին առանձին։  
Առարկություններ չեղան։  Քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց հանձնաժողովների անդամների կազմը։ Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը առաջարկեց ընդմիջում տասը րոպեով, որպեսզի <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցությունն առաջադրի նախագահի թեկնածուին։

Ընդմիջումից հետո նիստը շարունակվեց և համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը առաջարկեց <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցությանը առաջադրել գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
<<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Կարեն Սիմոնայնը առաջարկեց Նաիրա Մանուչարյանի թեկնածությունը, որպես գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Ելույթով հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ավագանու անդամ Ջեմարա Վարդանյանը ներկայացնելով, որ դեմ է Նաիրա Մանուչիայանի վերոնշյալ հանձնաժողովում նախագահի թեկնածությանը, քանի որ Նաիրա Մանուչարյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ իրենց անվանել է կիսաքրիստոնյաներ, ուստի առաջադրված թեկնածուն իրավունք չունի լինել գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության ավագանու անդամ Սաթենիկ Մինասյանը, խմբակցության մյուս ավագանիները և <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ավագանիները համաձայնվեցին Ջեմարա Վարդանյանի ելույթի հետ։

<<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության նախագահ Նաիրա Մանուչարյանը հայտարարեց, որ այն խոսքերը որ հնչեցվել են իր կողմից բացարձակ  սխալ են ընկալվել և մեկնաբանվել, այդ արտահայտությունը, որ հնչեցվել է իմ կողմից վերցված է բարձրաստիճան հոգևորականի խոսքերից, լրատվամիջոցները հնարավորություն չտվել իմ խոսքը բացատրելու։

<<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության ավագանու անդամ Նելլի Խաչատրչյանը հակադարձեց Նաիրա Մանուչարյանի խոսքին ավելացնելով, որ նա <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության և <<Միասնական Վարդենիս Խմբակցության>> ավգանու անդամներին անվանել է անտառաճանաչներ,  անգրագետներ և այլ վիրավորական խոսքեր։ Նելլի Խաչատրյանը հայտարարեց, որ <<Ահարոն Խաչատրյան>> դաշինքի բոլոր 14 ավագանու անդամները ունեն բարձրագույն կրթութոյուն և անընդունելի եմ համարեց, որպես մանկավարժ Նաիրա Մանուչարյանի խոսքերը։ Նելլի Խաչատրյանը նշեց, որ ինքը նույնպես դեմ է վերոնշյալ հանձնաժողովում, որպես նախագահ Նաիրա Մանուչարյանի թեկնածությանը, քանի որ նա թույլ է տվել վիրավորական արտահայտություններ քաղաքացիների հասցեին։ Նաիրա Մանուչարյանը հակադարձեց, որ չի ունեցել միտում որևէ մեկին վիրավորելու։

<<Միասնական Վարդենիս>> խմբակցության ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը ելույթում նշեց, որ որոշել էր չագանքել այս խոսակցությանը, սակայն տիկին Մանուչարյանի արտահայտություններից հետո ստիպված է արտահայտվել։ Դավիթ Շահնազարյանը իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր ավագանու անդամ, ով ներկայացնում է համայնքը՝ հասարակական - քաղաքկան գործունեություն իրականացնող անձ է և յուրաքանչյուր հասարակական-քաղաքկան գործունեություն իրականացնող անձ պետք է իր արտահայտությունների մեջ չափազանց զգույշ և նրբանկատ լինի, յուրաքանչյուր հասարակական- քաղաքկան գործունեություն իրականացնող անձ պետք է այնպիսի արտահայտություններ անի, որով չպետք է նսեմացնի մյուսների իրավունքները և պարտականությունները։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է շատ կոռեկտ լինի իր արտահայտությունների մեջ։
Նաիրա Մանուչարյանը հարց ուղղեց Դավիթ Շահնազարյանին արդյո՞ք մոռացել է իր անցյալը և որքանով էր կոռեկտ և իրավաչափ իր գործունեությունը։ Նաիրա Մանուչարյանը արգելեց շարունակելու իր անձի շուրջ քննարկումները։ Նաիրա Մանունաչարյանը հայտարարեց, որ հրաժարվում է որևէ հանձնաժողովում աշխատելու՝ մի տիկնոջ հետ կամ մնացածի, ովքեր խնդիր ունեն մի հոգևորականի խոսքը ընկալելու, նորից կրկնեց, որ իր խոսքերը եղել են մեջբերումներ։
Ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը ասելով, որ, եթե խոսվում է իր անցյալի մասին, ապա, մեկ մազաչափ և մեկ նշույլ անգամ ամաչելու բան չունի, որ ինքը պարզ է իր անցյալի առաջ և յուրաքանչյուր ոք ցանկացած միջավայրում, ցանկացած տեղ կարող է իր անցյալից բերել մի օրինակ, որ իր կարծիքով կարող է իրեն ամաչեցնել և նա դրան բազմաթիվ հակադարձումներ կարող է բերել։ Ինչ վերաբերվում է իր կիսաքրիստոնյա լինելուն արտահայտությանը, ապա ասեց, որ նա սերում է Մելիք-Շահնազարյանների տոհմից և  կարող է ասել, որ իր տոհմը սերում է հայկական արքայան տոհմից  և չի կարծում, որ արքայական տոհմից ծագում ունենալու համար պետք է ամաչել և ընդհանրապես այն տարածաշրջանում, որի մասին խոսվել է և որին կիսաքրիստոնյա են համարում, միայն մեկ օրինակ բերեց, որ Երից Մանկան վանքում եղել է երկու կաթողիկոսություն, հայկական պատմության մեջ որևէ այլ տեղամասում երկու կաթողիկոս միաժամանակ չեն եղել։ Նշեց, որ կարող է բազմաթիվ օրինակներ պատմութունից բերել և այստեղ հոգևոր դասերի չեն եկել, խոսում ենք հասարակական-քաղաքական գործչի պահվածքի մասին և պետք է այնպես պահենք, որ մյուսների իրավունքները և հասարակության լայն շերտերի իրավունքները չոտնահարենք։
Ելույթ ունեցավ <<Քաղաքացիական պայմանագիր >> խմբակցության ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը՝ ասելով, որ թեկնածուն չի փոխվում առաջարկեց անցնել քվեարկության։
Ելույթ ունեցավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով կանոնակարգի 31-րդ և 32-րդ կետերին՝ այն է <<Մշտական հանձնաժողովի աշխատանքները համակարգվում և կազմակերպվում են իր կողմից ընդունված աշխատակարգի միջոցով: Հանձնաժողովի կազմից ընտրվում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար, եթե աշխատակարգով այլ բան նախատեսված չէ>> և <<Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի թեկնածությունները հաստատվում են հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ>>։ Նաիրա Մանուչարյանը իր ելույթում նշեց, որ պատիվ է պահանջում նրանցից, ովքեր փորձեցին այս առիթով իրենց մեջ տարիներով կուտակված մաղձը օգտագործել իր դեմ։ Նարիա Մանուչարյանը մատնանշեց, որ այս հարցը կարող էր որոշվել հանձնաժողովի նիստի ժամանակ և ոչ թե ավագանու նիստում, որը ուղիղ միացմամբ դիտում է  հասարակությունը։

Ելույթ ունեցավ ավգանու անդամ Դավիթ Շահնազարյանը, նշեց, որ առաջին նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ 4 հանձնաժողով ձևավորելուց հետո 4 հանձնաժողովների անդամներին առաջադրելուց հետո  ի տես մեր ժողովրդի ավագանու նիստի ժամանակ  բաց կընտրվեն  հանձնաժողովների նախագահներին։ Նշեց, որ սա բոլորի որոշումն է, իհարկե այդ որոշմանը <<Քաղաքացիական պայմանագիր >> խմբակցությունը չի մասնակցել և չի առաջադրել իր թեկնածուներին, այնուամենայնիվ հանձնաժողովի նախագահի մեկ տեղ հատկացվել է <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցությանը և այն չի համալրվել այլ խմբակցությունների կողմից։ Մենք բոլորս միասին որոշեցինք, որ հանձնաժողովի նախագահի   և անդամների թեկնածությունը քննարկել առանձին, որտեղ կքվեարկեն ավագանու բոլոր անդամները։

Ելույթ ունեցավ <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության ավագանու անդամ Նելլի Խաչատրյանը ավելացնելով, որ քանի որ որոշվել է, որ նախագահ ընտրվում է ավագանու նիստով՝ հենց այդ նախադասությունը <<Եթե աշխատակարգով այլ բան նախատեսված չէ>> վերաբերվում է դրան։
 Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը հայտարարեց հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկություն գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Նաիրա Մանուչարյանի թեկնածությանը։ Քվեարկության արդյունքում 11 կողմ, 14 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվեց, որից հետո<<Քաղաքացիական պայմանագիր>> Խմբակցության ավագանու բոլոր  անդամները լքեցին նիստերի դահլիճը, նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնը մնաց թափուր։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner