Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 10


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Սոթք բնակավայրի 2-րդ փողոց 1-ին նրբանցք 10 հասցեի (ծածկագիր 05-080-0013-0013, սեփականության իրավունքի վկայական 01022024-05-0024) 0,228հա բնակավայրի բնակելի կառուցապատման  հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Սոթք բնակավայրի 2-րդ փողոց 1-ին նրբանցք 10/1 հասցեի (ծածկագիր 05-080-0013-0012, սեփականության իրավունքի վկայական 01022024-05-0079) 0.22992հա բնակավայրի բնակելի կառուցապատման  հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

3.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Սոթք բնակավայրի 4-րդ փողոց 7/1 հասցեի (ծածկագիր 05-080-0032-0011, սեփականության իրավունքի վկայական 19122023-05-0040) 0,12509հա բնակավայրի բնակելի կառուցապատման  հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

4. Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքով՝ 1քմ-ի համար 141.9 (մեկ հարյուր քառասունմեկ ամբողջ ինը) ՀՀ դրամ (19-րդ գոտի):

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(543.81 Կբ)
(215.42 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվում է սահմանամերձ բնակավայերերում իրականացվում է բնակարանաշինության ծրագրեր: Սոթք բնակավայրում առկա են բնակելի կառուցապատման հողատեսքեր ըստ այդմ առաջարկվեց Սոթք բնակավայրի վերոնշյալ հողատեսքերը վաճառել աճուրդ-վաճաքով և 1 քմի-ի համար սահմանել 141.9 (մեկ հարյուր քառասունմեկ ամբողջ ինը) ՀՀ դրամ: Առաջարկություններ և առարկություններ չեղան, արդյունքում 22 կող, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Համայնքի ղեկավարը հայտարարեց 10 րոպե ընդմիջում:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner