Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 36
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 36


Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝  
1.Ելնելով անհրաժեշտությունից ՝հաշվապահական հաշվառման հայկական ծրագրեր ձեռք բերելու նպատակով, թույլատրել համայնքի ղեկավարին ֆոնդային բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները 01,01,01,51 գործառնական դասակարգման 5122 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 250,0 հազ դրամ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 5132 /ոչ նյութական հիմնական միջոցներ/ տնտեսագիատական հոդվածին:

2.Համաֆինանսավորմաբ Ծովակ և Ակունք համայնքներում կառուցված ֆուտբոլի մարզադաշտերի ցանկապատերի արժեքի համայնքի մասնաբաժինը ֆինանսավորելու նպատակով թույլատրել համայնքի ղեկավարին ֆոնդային բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը, 06,01,01 51 գործառնական դասակարգման 5129 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 3495,0 հազ դրամ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 5511 /համաֆինանսավորումներ/ տնտեսագիատական հոդվածին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի 2-րդ հարցը, Համայնքի ղեկավարը ներկայացրեց 2023 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, հարցի շուրջ առաջարկություններ և առարկություններ չեղան:  Հարցը դրվեց քվեարկության արդյունքում՝ 14 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner